Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը 1,5 ամիս հետո ներկայացել է ոստիկանություն
«Հետախուզում-2020» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 17.15-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երեւանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երեւանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել մայրաքաղաքի Բակունցի փողոցից։
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի եւ իրավապահ այլ կառույցների ծառայողներ, որոնք Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերել էին սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։
Վթարված մեքենաներից մոտ 300 մետր հեռու հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։ Պարզվել էր, որ «Լեքսուսի» վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուսը» բախվել էր կայանված մի մեքենայի ու կանգնել։
Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվել էին նաեւ քննչական գործողություններ։
Համատեղ աշխատանքի շնորհիվ իրավապահները պարզել էին հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երեւանի բնակիչ, 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որի շրջանակներում էլ ոստիկանության ծառայողները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ, ինչն արդյունք տվեց հունիսի 1-ին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...