Արցախի նախագահը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Արցախում ֆուտբոլի զարգացման հնարավորությունները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ընդգծել է մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը և հավաստիացրել, որ այս առումով շարունակական են լինելու աջակցության տարբեր ծրագրերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար