Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. ՔԿ
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ): Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:
Նա հայտնեց, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը:
Նշենք, որ ՔԿ-ի լրատվությունից հայտնել էին, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Սահակյանի փաստաբանը հայտարարել էր, որ Սահակյանին մեղադրանք առաջադրելն ունի քաղաքական ենթատեքստ, եւ, որ առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, եւ հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար