Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին» ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News Լա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ Սոսյեդադից Մրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարին Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. Պեսկով Իրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին

Մի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունըԻնտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը (տեսանյութ)Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհըԱրագածոտնի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտելԲեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունիՎերջապես խաղաղություն է հաստատվել. նման օրը ամենաքիչն է մեր զոհերի հիշատակի համար. Ռուբինյան (տեսանյութ)Եվրոպան պատրաստ է ստեղծել նոր դաշինք՝ առանց ԱՄՆ-ի․ PoliticoԶինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ-ում կաշխատեն (տեսանյութ)Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներԱյսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն էԹրամփը խոստացել է «Գրենլանդիայից վերացնել ռուսական սպառնալիքը»Իրանցի դիվանագետն ապաստան է խնդրել ՇվեյցարիայիցՍիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի հետՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն
Հայաստան

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին

ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. Ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին։

Այս առնչությամբ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները, որոնք հիմնական հնչում են ռուսական եւ չինական շրջանակներից, հատկապես COVID-19 համավարակի բռնկման հետ զուգահեռ։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ 2000թ․ հուլիսի 24-ին ստորագրվել է «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը հնարավորություն ընձեռեց հետագայում Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շուրջ երկկողմ համագործակցություն իրականացնելու համար: Արդյունքում, Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի («DTRA») շրջանակներում, 2010թ․ սեպտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջեւ ստորագրվեց «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում, 2008թ․-ից ի վեր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության («DTRA») եւ ՀՀ կառավարության համատեղ ջանքերով Հայաստանում իրականացվում է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը («CBEP»):

Նախ, «DTRA»-ն իրենից ներկայացնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի եւ ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության մտավոր, տեխնիկական եւ գործառնական առաջատարը կենսաբանական, քիմիական եւ միջուկային սպառնալիքների դեմ պայքարում: Ինչ վերաբերում է «DTRA»-ի մաս կազմող «CBEP» ծրագրին, ապա այն աշխատում է թունավոր նյութերի, դրանց հետ կապված փորձաքննության, այլ զարգացող վարակիչ հիվանդությունների ռիսկերի սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ, եւ կանխելու, որ այդ թունավոր նյութերը չհասնեն պետական կամ ոչ պետական դերակատարների, որոնք կարող են օգտագործել դրանք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների դեմ։

«CBEP»-ը գործում է Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության («EUCOM») տարածաշրջանում 1990-ականների վերջից եւ ակտիվորեն ներգրավված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը։ Ծրագրիը կենտրոնացած է անվտանգությանը սպառնալիք ներկայացնող բոլոր ախտածինների վերացման կամ կոնսոլիդացման վրա։

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում է 6 կենսաբանական լաբորատորիա, որոնցից առաջին երեքի բացումը եղել է 2016թ․-ին Իջեւանում, Երեւանում եւ Գյումրիում։ Երեւանի լաբորատորիան իրենից ներկայացնում է ազգային կենտրոնացված ընդհանուր հաստատություն, որի հետ կապված են տարածքային մյուս լաբորատորիաները։ 2017թ․ բացվեցին եւս երեք լաբորատորիաներ՝ այս անգամ Մարտունիում, Կապանում եւ Վանաձորում։ ՀՀ կառավարության եւ իրենց ամերիկյան գործընկերների համատեղ ջանքերով բացված լաբորատորիաների նպատակը հիվանդությունների վերահսկման Հայաստանի հնարավորությունների բարձրացումն է՝ թույլ տալով արագորեն հակազդել վտանգավոր թե՛ մարդկային, թե՛ կենդանական հիվանդությունների հետագա բռնկմանը։

Այս լաբորատորիաների առկայությունը հետխորհրդային երկրներում մշտապես անհանգստացրել է պաշտոնական Մոսկվային, եւ հատկապես վերջին շրջանում COVID-19-ը համավարակի բռնկման ֆոնին եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարմանը զուգընթաց Մոսկվայի քննադատություններին միանում է նաեւ Պեկինը:

Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի 2020թ․ ապրիլի 17-ի հայտարարությունը, որտեղ վերջինս մտավախություն է արտահայտել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ, որտեղ, ըստ խոսնակի, «կենսաահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երկակի նշանակության կենսաբանական լաբորատորիաներ են գործում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Սպառնալիքի համատեղ նվազեցման» պաշտպանական ծրագրի հովանու ներքո»։ Իր ելույթում, Զախարովան չբացառեց, որ այդ լաբորատորիաներում հնարավոր է, որ «աշխատանքներ են տարվում վտանգավոր հիվանդությունների եւ տարբեր ախտածինների, այդ թվում՝ ռազմական նպատակներով ստեղծելու եւ փոփոխելու ուղղությամբ»։ Եվ այն հանգամանքը, որ այդ վտանգավոր կենսաբանական ներուժ ունեցող ենթակառուցվածքները ձեւավորվում են ամերիկացիների կողմից Ռուսաստանի սահմաններին շատ մոտ, մտավախություն է առաջացնում։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքը նաեւ կիսում է Չինաստանը, եւ 2020թ․ ապրիլի 29-ի իր հայտարարության մեջ Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Գեն Շուանը նշեց, որ ԱՄՆ-ն լուռ է նախկին ԽՍՀՄ երկրներում գործող լաբորատորիաների գործունեության, նպատակների եւ անվտանգության հարցում՝ խորը անհանգստություն առաջացնելով տեղի ժողովրդի եւ հարեւան երկրների համար, եւ հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն հստակ միջոցներ կձեռնարկի փարատելու միջազգային համայնքի կասկածները։

Ամերիկյան կողմից հետխորհրդային տարածքում ամերիկյան լաբորատորիաների հետ կապված մտավախությունների առումով հստակ մեկնաբանություններ դեռ չեն ներկայացվել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Համաշխարհային ներգրավվածության կենտրոնի (որը հետեւում է արտաքին քարոզչությանը) համակարգող Լիա Գեբրիելլը հայտարարել է, որ Ռուասաստանի եւ Չինաստանի գործողությունները քարոզչության առումով հաճախ համակարգված են, եւ COVID-19 համավարակի շրջանում այդ քարոզչությունը ցանկանում են ծառայեցնել իրենց նպատակներին՝ որպես օրինակ բերելով Պեկինի եւ Մոսկվայի կողմից աջակցություն ստացող ԶԼՄ-ները, որոնք «նորից շրջանառության մեջ են դնում նախկին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ պատմությունները»:

 Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարբեր մակարդակներով պարբերաբար շեշտվում է այն հանգամանքը, որ այդ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, եւ չեն օգտագործվելու որեւէ այլ պետության դեմ։ Այնուամենայնիվ, Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018թ․-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երեւանում եւ Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ռուս մասնագետները երբեւէ չեն ունեցել [այդ լաբորատորիաներ] մուտք գործելու խնդիր եւ չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ: Այս լաբորատորիաները ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության տակ: Մենք պատրաստ ենք համագործակցության, եւ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են եւ համոզվել, որ այդ լաբորատորիաների մեջ ոչ մի վատ բան չկա: Իրականում այս լաբորատորիաները շատ լավ որակի են: Կարծում եմ՝ շատ լավ է, որ մենք ունենք նման բարձրորակ լաբորատորիաներ: Դա որեւէ կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետների եւ պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ, եւ երբ նրանց մոտ նորից ցանկություն առաջանա, սահմանափակումներ չեն լինի»։

Իսկ արդեն 2019թ․ նույն «Կոմերսանտ» թերթին տված իր մեկ այլ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոսեց այն հուշագրի մասին, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կենսաբանական լաբորատորիաների խնդրի շուրջ անհանգստությունները վերացնելու նպատակով։ Ի պատասխան այն հարցին, թե ռուս մասնագետների համար այդ լաբորատորիաները միշտ հասանելի կլինեն, թե ոչ՝ վարչապետը պատասխանեց․ «Փաստացի, սա նվեր է Հայաստանին, եւ շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որեւէ մեկի մոտ չլինի որեւէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հուշագրի ստորագրմանը, ապա 2019թ․ նոյեմբերին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովը հայտարարեց, որ հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները ընդհանուր առմամբ ավարտված են եւ գտնվում են միջգերատեսչական համաձայնեցման փուլում ու հույս է հայտնում, որ մոտ ժամանակներում այն կստորագրվի։

ՀՀ եւ ՌԴ միջեւ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը դեռեւս չի ստորագրվել, որը, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հաղորդմամբ, «ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ», միեւնույն ժամանակ ավելացնելով, որ հուշագրի ընթացիկ նախագիծը «չի նախատեսում որեւէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որեւէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»։

Այսպիսով, Հայաստանում գործող լաբորատորիաները, թեեւ ԱՄՆ ֆինանսական միջոցներով են վերազինվել, սակայն Հայաստանի սեփականությունն են, վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից, իսկ անձնակազմում ներառված են միայն ՀՀ քաղաքացիներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ ռուս մասնագետներին թույլ է տվել ճանաչողական այց իրականացնել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ եւ այդ ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար քայլեր են իրականացվում հուշագիր ստորագրելու ուղղությամբ, ապա ողջամիտ կլինի, որ այդ լաբորատորիաներ մուտք գործելու հարցում հնարավորություն տրվի բոլոր այն բարեկամ երկրներին, որոնք մտավախություն ունեն կապված այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Մասնավորապես խոսքը գնում է Չինաստանի մասին։