Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան
Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Քանի որ չունենք ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ Թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եւ եթե լինի, դուք դրա մասին կտեղեկանաք»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետն էլ ուղիղ եթերում ասաց, որ ախտանիշներ չի ունեցել, բայց նրա մոտ հաստատվել է վիրուսը, Մանե Գեւորգյանն արձագանքեց․ «Որովհետեւ ինքն անմիջական շփում է ունեցել վարակակրի հետ, դրա համար են իրեն թեստավորել, այո կա, որ ասիմպտոն են մարդիկ տանում, ու ըստ երեւույթին վարչապետի մոտ, որեւէ սիմպտոմներ չկան»։
Մանե Գեւորգյանի խոսքով՝ Արցախ ուղեւորվելուց առաջ լրատվական բաժինն էլ էր թեստավորվել, այդ թվում եւ ինքը, բայց թեստի պատասխանը բացասական է եղել, 2 օրից կրկին կթեստավորվի․ «Ինձ դեռ չեն թեստավորել, վաղը կամ մյուս օրը նոր երեւի կթեստավորեն։ Իմ վերջին թեստը եղել է, երբ նախատեսում էինք Արցախ գնալ, թեստավորվել էի, եւ պատասխանը բացասական էր եղել, եթե չեմ սխալվում մայիսի 30-ին եմ թեստավորվել՝ շաբաթ օրը։ Լրատվական վարչությունն էր թեստավորվել, քանի որ էլի նկարահանումներ կային, վարչապետի հետ անմիջական շփում գոյություն ունի»։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ