Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը
«Հրապարակը» գրում է․ «ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։
«Հիշենք, որ մինչ այս Վենետիկի հետ հարցերը կարգավորում էր Արարատ Միրզոյանը` Գագիկ Հարությունյանի միջոցով, սակայն ահագին ժամանակ է, ինչ Հարությունյանը չի ցանկանում այլևս համագործակցել Արարատի հետ` հասկանալի պատճառներով։
Հիմա Ռուբեն Ռուբինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի դրական եզրակացություն բերի Վենետիկից` հանրաքվեի չեղարկման և դատավորների` 12 տարվա պաշտոնավարմանն առնչվող։ Ռուբինյանը Փաշինյանին խոստացել է, որ լավ է լինելու։
Բայց Վենետիկն ու հարգարժան Ռուբինյանը խնդիր ունեն հայաստանյան ներքաղաքական-ներխորհրդարանական կոնսենսուսի մասով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Կոնսենսուսի բացակայությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Վենետիկը մերժի։ «Այո. հիմա կենտրոնացումը կրկին ծեծված «Լուսավոր Հայաստանի»` Էդմոնի վրա է, համենայնդեպս, ԱԺ նիստերին չմասնակցող ԼՀ-ն վերջնական որոշում կայացրեց` հօգուտ պառլամենտ վերադառնալու, ինչը չի բացառում գորգի տակ որոշակի պայմանավորվածություններ»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար