Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարության մեղքը բարդում ՍԴ-ի վրա

Aravot.am-ը գրում է․ «Մայիսի 27-ին խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Այս մասին գրում է Aravot.am-ը եւ հիշեցնում, որ հեղինակը ՀՀ կառավարություն է․

«Այս արձանագրությամբ նախատեսվում է, որ մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը Հայաստանի համար կհետաձգվի մեկ տարով: Հիշեցնենք, Հայաստանը, 2014 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին, միացել է նաև ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ին հինգ տարի անցումային ժամանակահատված է տրամադրվել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին»:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով․

«Համաձայնությունը ստորագրվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Միասնական մաքսային սակագների մեկ տարով հետաձգելը վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինը 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն»:

Կայքը գրում է, որ մայիսի 11-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ դատաիրավական բարեփոխումների թեմայով զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, որ ՍԴ-ն դանդաղեցնում է երկրի համար կարեւոր միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի, տարբեր իրավական ակտերի վերաբերյալ իր դիրքորոշումը եւ իբրեւ օրինակ, բերեց հենց այս համաձայնագիրը`ասելով, որ կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԵԱՏՄ շրջանակում, Հայաստանի համար մաքսատուրքի բացառությունների ցանկի շուրջ, այն գնաճի վրա ազդեցություն է ունենալու` զսպելով ապրանքների թանկացումը եւ ակտի ուժի մեջ մտնելու համար, այն պետք է ՍԴ-ով անցնի: «Մենք չենք կարող այդ խնդիրը լուծել: Չնայած, հիմա էլ, ՍԴ-ն, անհասկանալիորեն ձգձգում է այդ հարցի քննարկումը կամ եթե չի ձգձգում, հնարավորինս ամենակարճ ժամկետում կարող էր քննարկել, չի քննարկում»:

Aravot.am-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվել է`ինչո՞ւ է ՍԴ-ն արհեստականորեն ձգձգել կամ հնարավորինս սեղմ ժամկետներում չի քննարկել հանրության համար կենսական նշանակության այս փաստաթղթի քննարկումը: Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ կառավարության դիմումը ՍԴ մուտքագրվել է 2020 թվականի ապրիլի 13-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ համաձայնությունը ստորագրվել էր 2019-ի դեկտեմբերի 20-ին: Այսինքն, կենսական նշանակության այս փաստաթուղթը կառավարությունը ՍԴ-ի քննարկմանն է ուղարկել համաձայնության ձեռքբերումից մոտ չորս ամիս անց: «ՍԴ-ն միջազգային պայմանագրերի նախնական ուսումնասիրության համար ունի օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետ, իսկ որոշման ընդունման համար 3 ամսվա ժամկետ»,- ասել է Էդգար Ղազարյանը`հավելելով, որ այդ գործով ՍԴ-ն վերջնական որոշում է կայացրել դիմումը ստանալուց 29 օրվա ընթացքում: «Ի դեպ, ընդունվող որոշումներով պետք է հրապարակվեն 3 օրվա ժամկետում, իսկ այդ գործով որոշումը հրապարակվել է ընդունման օրը՝ մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Էդգար Ղազարյանը` հավելելով, որ կառավարության կողմից «հրատապ» որակված համաձայնագիրը ՍԴ-ն քննարկել եւ որոշում է ընդունել հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել այդ ուղղությամբ: