ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Աարայիկ Հարությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, կոալիցիա է ձեւավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաեւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ:
Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը եւ ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որեւէ մեկով:
Իսկ հիմնական մտահոգությունն այն է, որ որեւէ իշխանական պատգամավորի մանդատը վայր դնելը հղի է նոր ցնցումներով, հատկապես որ, առանց այն էլ, կուռ կոլեկտիվ չեն իշխանական օրենսդիրները եւ հնարավոր որեւէ ինտրիգի դեպքում` ավելի շուտ կհրաժարվեն «Իմ քայլից», քան մանդատից, եւ սա լավագույնս հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար