Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Փաշինյանը շարքային ստախոս լինելուց բացի, գուցե նաեւ էությամբ հանցագործ է. Պարույր Հայրիկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունավետյան, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների, պետական համակարգի ներկայիս վիճակի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:

Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը հայ ժողովրդի համար պատմական անգնանահելի իրադարձություն էր, որը, ցավոք, կարճատեւ կյանք ունեցավ: Շատ գործիչներ ահազանգում են, թե այսօր էլ ենք դիմագրավում պետականության կորստի մարտահրավերը: Ձեր գնահատմամբ` որքա՞ն հիմնավոր կամ չափազանցված են այս մտավախությունները: Եվ արդյո՞ք լիարժեք գիտակցում ենք օրվա խորհուրդը։

Երբ երկրում ոտնահարվում է ժողովրդավարությունը, նշանակում է դու անէացնում ես քո քաղաքացիների իրավունքները: Երբ դու փոքրացնում ես, անէացնում ես քաղաքացուդ իրավունքը, դա շահեկան վիճակ է ստեղծում հակառակորդների համար: Որոշ մարդիկ սա գուցե չեն էլ գիտակցում: Ես կարող եմ շատ երկար խոսել այս մասին, բայց առայժմ բավարարվենք այս փոքր մեկնաբանությամբ:

Որոշ մարդիկ անկախության օրը կոչում են Առաջին Հանարապետության օր։ Սա կատարյալ հիմարություն է: Սա Հայաստանի անկախության օրն է: Մայիսի 28-ը մեր ժողովրդին նվիրել են 1900-ական թվականների սկզբի ազգային գործիչները, Սարդարապատը կերտողները: Նրանք այդ օրը կոչել են Հայաստանի անկախության օր: Մենք` զարգացնելով նրանց այդ գաղափարը, պահպանելով անկախություն բառը, ասում ենք` անկախության վերականգնման օր: Բայց հայտնվեցին սրիկաներ, որոնք իրենց իրավունք վերապահեցին Հայաստանի անկախությունը վերականգնած մարդկանց` մայիսի 28-ը կոչած օրը իրենց քմահաճույքով եւ տգիտությամբ, իրենց տերերի հրամանով կոչել Առաջին հանարապետության օր: Դա ուներ հետին նպատակ` ստորացնել եւ փոքրացնել Հայաստանը: Այս օրերին մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը նշեցին իրենց անկախության 102-ամյակը, իսկ մենք սեպտեմբերին մեր անկախության 29-ամյակն ենք նշելու: Սա խայտառակություն է: 1918թ.-ի մայիսի 28-ը մեր պետականության, անկախության վերականգնման օրն է: Այդպես որոշել են նախնիները եւ այդպես էլ պետք է հետագայում կոչվի: Պրիմիտիվ, անուղեղ, հայ ազգի ինքնության եւ արժանապատվության դեմ պայքարողներ, ստոր դավադիրներ են նրանք, ովքեր կասեն Առաջին հանրապետության օր:

Որքա՞ն արդյունավետ է գործում մեր պետական համակարգը: Բացասական կարծիքներ են հնչում իշխանության վարած քաղակաքանության մասին, ասում են` օրինակ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն արդարացնում ժողովրդի սպասելիքները:

Նիկոլ Փաշինյանը իրեն երջանիկ է զգում, որ Հայաստանում եւ աշխարհում կա կորոնավիրուսի խնդիրը եւ ինքը կարող է բարդ իրավիճակում գործել որպես երկրի ղեկավար եւ ամենեւին ուշադրություն չդարձնել իր վարկանիշի խայտառակ անկմանը: Նրա վարկանիշը անկում կունենա թե ոչ, դա չէ էականը: Էականն այն է, որ Փաշինյանը հանրաճանաչ է դարձել որպես հայ ազգի պատմության մեջ մեծագույն ստախոս: Մի քանի օրինակներ բերեմ, որպեսզի մերկապարանոց չլինեն խոսքերս: Սերժ Սարգսյանն այս սահմանադրությունը գրում է իր «հագով»: Սակայն այսօր ինքը իր ատամներով, մարմնի բոլոր մասերով կառչել է այդ ստոր սահմանադրությանը: «Արմեն Սարգսյանն ընտրվում է, ոչ թե որպես նախագահ, այլ մաֆիայի ներկայացուցիչ»,-սրանք իր խոսքերն են: Արմեն Սարգսյանն այսօր բարեհաջող նախագահում է երկրում, լինելով Նիկոլ Փաշինյանի հերթական խամաճիկներից մեկը: Ասում էր, որ ԵԱՏՄ-ն վնասակար է մեր ազգի համար, նախորդ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարել, սակայն նախորդ իշխանությունների գազի վերաբերյալ կնքած պայմանագիրը շարունակում է սրբություն համարել: Հարեւան Վրաստանում գազի գները անկում ապրեցին 15 տոկոսով, իսկ մերոնք բանակցում են գինը բարձրացնելու մասին: Փաշինյանն ապացուցել է, որ ամենավերջին ստախոսն է: Կարմիր գծերի, արագաչափերի դեմ էր խոսում, այդ ամենը օրինականացրեց: Նա առողջ բանականություն ունեցող մարդկանց գնահատմամբ ոչնչություն է: Խոսելով` քաղաքացուն երկրի տերը դարձնելու սկզբունքի մասին, նա ոչ միայն ուրացավ այդ սկզբունքը, այլեւ գնաց Սերժ Սարգսյանի օրոք ընդունված սահմանադրությունը պաշտպանելու ճանապարհով: Ընտրական օրենսգրքի մասին որոշում ընդունեցին: Առողջ բանականությամբ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին ոչ թե լավ գործիչ, այլ մարդ համարել չի կարող: Մենք խորը ճահճի մեջ ենք:

Ն. Փաշինյանը ժողովրդին պարբերաբար ասում է, որ բոլոր կոռուպցիոներները կենթարկվեն պատասխանատվության, ժողովրդից թալանածը կվերադարձվի: Այժմ որքա՞ն հավաստի են հնչում այս հայտարարությունները, եթե նկատենք, որ աղմկոտ կոռուպցիոն գործերով որոշ մեղադրյալներ լքել են Հայաստանը:

Ոչ թե լքել են, այլ հասցրել են Նիկոլ Փաշինյանի օգնությամբ ժամանակին ճողոպրել: Նա կարող էր շատ հստակ սահմանել երկրից չհեռանալու խափանման միջոց, բայց Փաշինյանը ակնհայտ կասկածյալ մարդկանց նկատմամբ դա չկիրառեց: Փոխարենը շատ փոքր թվով մարդկանց հանդեպ կիրառեց խափանման միջոց կալանավորումը: Մենք գործ ունենք քաղաքական ընդգծված իմպոտենտության հետ: Մյուս դեպքերում ինքը Սաշիկին փոխարինեց իր տիկնոջով, արագ ինչ-որ հիմնադրամներ ստեղծեց: Դա՞ էր քո ժողովրդի ցանկությունը: Քո ժողովրդի ցանկությունն այն էր, որ դու գնաս Սերժ Սարգսյանին փոխարինելու նրա ամառանոցո՞ւմ: Այսօր երբ աշխարհում վառելիքային գնանկում է նկատվում, դու շարունակում ես հավատարիմ մնալ ոչ միայն ապօրինի պայմանագրերին, այլեւ բանակցել գների բարձրացման մասին: Ամբողջ աշխարհում գները մի քանի անգամ անկում են ապրել, իսկ Հայաստանում 4 անգամ ավելի բարձր ենք վճարում: Այսպիսի խայտառակ իշխանությու՞ն: Իրենց համար մեծագույն երջանկություն է, որ կորոնավիրուսի խնդիր կա Հայաաստանում, այլապես ես համոզված եմ` ժողովուրդը միահամուռ կերպով ոտքի կկանգներ ու կասեր` կորիր գրողի ծոցը, ստախոս, սրիկա:

Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների խորապատկերում ինչպե՞ս եք գնահատում Ն. Փաշինյանի թիմով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության պետականաշինական քայլերը:

Այն, որ ինքն ընդունեց Սերժ Սարգսյանի ժամանակ ձեւավորված ընտրական օրենսգիրքը, այն որ ինքն այդ սահմանադրությամբ գործում է, արդեն վկայությունն է այն բանի, որ չունի արժեքներ կամ որդեգրել է այն արժեքները, որոնց դեմ պայքարում էր: Ավանդազրույց կա` դեւին հաղթողը նրանից լսում է նրա վերջին խոսքերը. «Դու դեւին չհաղթեցիր, դու հաջորդ դեւն ես, որովհետեւ ես նախորդ ասպետն էի, որ եկա դեւի դեմ կռվելու»: Նիկոլ Փաշինյանը այս պետական համակարգի բարելավման ճանապարհին ուներ մեկ լուրջ հնարավորություն` գնալ Հայրիկյանի` ժամանակին տված բացարձակ ժողովրդավարության նախագիծը թաքստոցներից հանելու, հրապարակավ քննարկելու եւ կիրառելու ուղիով: Ինքը` չնայած երախտապարտ էր ինձ, որ եղա իր առաջին աջակցողը, թեպետ ես աջակցում էի ոչ թե իրեն, այլ` քաղաքացին պիտի երկրի տեր դառնա, գաղափարին: Սահմանադրության հարցում չուզեց լսել, ավելին` երբ ես մեղադրանք ներկայացրի այն հանձնաժողովին, որը սահմանադրությունը քննարկելիս ժողովրդից թաքցրել էր այլընտրանքային տարբերակի գոյությունը, իրենք համարեցին, որ այդտեղ քրեական հանցագործության տարրեր չկան: Միլիոններին խաբելը համարեցին բնականոն: Այդ պահից հասկացա, որ Փաշինյանը շարքային, ողորմելի ստախոս լինելուց բացի, գուցե նաեւ էությամբ հանցագործ է: Նա իր ելույթներում էլ ասում է` «ասֆալտին կփռեմ»: Միայն քրեական հանցագործներն են այդպես արտահայտվում:

Սահմանադրական դատարանի խնդիրը իշխանություններն ուզում են լուծել ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ խորհրդարանում: Արդյո՞ք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում ՍԴ-ի հարցն այդքան օրհասական է, եւ արդյո՞ք ՍԴ-ն իր այս կազմով խանգարում է իշխանությունների բարեփոխումներին:

Իրենց համար ՍԴ-ի հարցն օրհասական է: Սահմանադրական դատարանի այդ կազմի որոշ մարդիկ ինձ համար շատ խիստ բացասական տարրեր են: Ինքս քայլեր կձեռնարկեի նրանց դեմ, որովհետեւ նրանք են պարտակել, ժողովրդից թաքցրել Հայրիկյանի` բացարձակ ժողովրդավարության համակարգը ներկայացնող բանաձեւը: Բայց այսօր նրանք իրական հակակշիռ են, իսկ հակակշիռները պետական համակարգում շատ կարեւոր են: Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազնիվ նկատառումներով է առաջնորդվում, այլ բացարձակ միահեծանություն ապահովելու իր սին մտածելակերպով: Նա իր բոլշեւիկ պապերի, կեղտոտ լենինիստ պապերի ձգտումներով է ապրել եւ ապրում: Անգամ հանրաքվեն էր ապօրինի: Իշխանության երեք ճյուղերից մեկը մյուս ճյուղերի նկատմամբ չի կարող որեւէ դիրքորոշում եւ վերաբերմունք ունենալ, նրանց կարգավիճակը փոխել: Սա, ըստ էության, խորհրդարանական համակարգի արատավոր դրսեւորումներից մեկն է:

Վարակվածների թիվն օր-օրի ավելանում է: Կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների քայլերը արդյունավետ համարո՞ւմ եք: Այս օրերին շատ քննադատություններ են հնչում Արսեն Թորոսյանի հասցեին։

Ոչ միայն ինքն է ձախողել, այլ նաեւ իր վարչապետը: Նրանք հենց սկզբից քամահրական վերաբերմունք ցուցաբերեցին: Համեմատության մեջ տեսեք նույն տարածաշրջանում ապրող վրացիների եւ մեր տարբերությունը: Վրաստանը ամսի 14-ից ծրագրում են նույնիսկ զբոսաշրջությունը վերականգնել, իսկ մենք խոսում ենք նոր խստացումների մասին: Այս ձախողված ողորմելիներն ուզում են իրենց բոլոր ձախողումների պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա: