Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Նախապես չեն դիմել, եթե դիմեին, առանձին ժամի կկազմակերպվեր Սարդարապատի հուշահամալիր գնալը. վարչապետի խոսնակը՝ ընդդիմության՝ համալիր չգնալու մասին

 

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից Tert.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր գոնե խորհրդարանական ընդդիմության մեկական ներկայացուցիչ ևս մասնակցեր արարողակարգին:

Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝ ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա:


Հարցին՝ նման միջոցառումներին մասնակցելն արդյոք հրավերով չի լինում, չպե՞տք է իշխանությունը հրավիրեր, Գևորգյանն ասաց, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր: «Այնտեղ միջոցառում տեղի չի ունեցել, չի կազմակերպվել: Որոշում է եղել, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են գնալու՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և կաթողիկոսը ծաղկեպսակ են դրել, և դրանով ավարտվել է»,- նշեց նա Մանե Գևորգյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ չեն դիմել պարետատուն, դիմելու դեպքում հնարավոր կլիներ այլ ժամի կազմակերպել նրանց այցը Սարդարապատի հուշահամալիր, ասաց. «Արարողակարգով զբաղվող մարդիկ պետք է լինեն ու նման պետական միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ընդհանրապես երկրի իսնտիտուտները: Եթե հայտարարվում է՝ մի քանի հոգի են գնալու ու հայտարարվում է՝ մնացած բոլորի համար փակ է լինելու, որովհետև երկրում արտակարգ իրավիճակ է, չնայած՝ տրանսպորտը բաց է, մարդիկ այդ տրանսպորտով երթևեկում են, խանութները բաց են, սրճարանները բաց են, բայց օրինակ Սարդարապետի համալիրը փակ է, այստեղ չեմ կարծում, որ մենք որևէ բան կարող էինք անել, դիմել որ թույլ տան՝ մոտենալ այնտեղ»:

Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, որ միջոցառում, որպես այդպիսին, Սարդարապատի հուշահամալիրում չի եղել, որ հրավիրվեին գործիչներ, Գորգիսյանը պատասխանեց . « Վանաձորում համապատասխան հուշահամալիր կա, անկախ ամեն ինչից, այսօր այնտեղ մեր կուսակցության անդամները այցելելու են ու ամեն դեպքում մենք տոնը նշելու ենք, այնպես չէ, որ միայն Սարդարապատ այցելելով է: Հանրապետության տոնը, անկախության տոնը, վերածննդի տոն է, Հայաստանի Հանրապետության տոնն է ու կարծում եմ՝ ամեն մեկս մեր ամենօրյա աշխատանքով, գործոնեությամբ պետք է ինչ-որ կերպ նպաստելով Հայաստանի զարգացմանը այդ օրը նշենք ու փառավորենք, թե չէ Սարդարապատ գնալը նվազագույնն է, ինչ պետք է արվեր»:

Այդուհանդերձ, ըստ Գորգիսյանի, եթե սահմանափակում էր հայտարարվում, որ չի կարելի գնալ, կարելի էր բացառություններ հայտարարել, թե ովքեր կարող են գնալ, կամ արարողակարգը եթե կազմակերպում էր ինչ-որ բան, պետք է նկատի ունենար որ այլ խորհրդարանական ուժերը և ոչ միայն խորհրդարանական, այլ ցանկություն ունեցող ուժերը գնային: