«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ
Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը.
«Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։
Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները:
Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։
Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։
Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար