Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որեւէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար