Մոտ 3 մլն դրամ՝ Տյառնընդառաջին տրվող ոսկյա կախազարդերի համար. Եղվարդի համայնքապետարանի գնումները
Եղվարդի համայնքապետարանի 2020թ. գնումների պլանում տեղ են գտել տվյալներ ծաղիկների, ըմպելիքների, տոնական մոմերի և կախազարդերի գնումների վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ գնումների պլանի՝ համայնքապետարանը գրեթե 3 մլն դրամ է նախատեսել 110 ոսկյա կախազարդ գնելու համար, 120 զարդատուփի համար էլ հատկացվում է 18 000 դրամ:
Համայնքապետարանը 300 վարդ գնելու նպատակով կտրամադրի 240 000 դրամ, 90 000 դրամ՝ 300 մեխակի և մոտ 63 000 դրամ՝ 130 տոնական մոմերի համար:
Ներկայացուցչական ծախսերի նպատակով էլ 45 000 դրամ կծախսվի 100 գազավորված հյութի, 35 000 դրամ՝ 50 բնական հյութի և 32,500 դրամ՝ 5 կոնյակի համար:
Tert.am-ի հետ զրույցում Եղվարդի համայնքի ղեկավարի խորհրդական Վահագն Վիրաբյանը պարզաբանեց, որ կախազարդերը, տոնական մոմերն ու զարդատուփերը նախատեսված են Տյառնընդառաջի միջոցառումների համար:
«Ամեն տարի եկեղեցու բակում Տյառնընդառաջի հետ կապված միջոցառումներ են կազմակերպվում, և զույգերից յուրաքանչյուրին մեկ կախազարդ, մեկ տոնական մոմ և մեկ զարդատուփ է տրվում»,- ասաց Վիրաբյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար