«Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է
«Երևան Սիթի» սուպերմարկետում այս օրերին առաջին անհրաժեշտության ապրանք դարձած ոչ ստերիլ մեկանգամյա օգտագործման ձեռնոցների գինը աճել է գրեթե կրկնակի։
Օրեր առաջ 100 հատ ձեռնոց պարունակող տուփը հնարավոր էր ձեռք բերել 4700 դրամով, այսօր՝ 7400 դրամ է արդեն։ Աշխատողներն ասացին, որ թանկացել է մեկ օր առաջ։ Ի՞նչ է փոխվել, որ ձեռնոցների գինը թանկացել է․ թերևս մեկ բան՝ այն կրելը դարձել է պարտադիր, և սեփականատերը, ամենայն հավանականությամբ, որոշել է գերշահույթ ստանալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բոլորին տուգանելու են անխտիր, եթե չունենան դիմակ ու ձեռնոց, բայց արդյոք հաշվի առնվո՞ւմ է այս շարունակական գնաճը և արդեն 50 տոկոսի մոտեցող աղքատությունը։ Ձեռնոցների թռիչքային գնաճի հարցի վրա հրավիրում ենք ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը։
Աղբյւրը՝ yerevan.today


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար