Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կառավարությունը վաճառեց հերթական պետական գույքը

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում է ընկերության աշխատավորական կոլեկտիվին։ նման որոշում կայացրեց կառավարությունը՝ մայիսի 27-ի նիստում։

Ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման լիազորությունը վերապահվում է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

Ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով գնահատված արժեքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 112,989.2 հազ. դրամ:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա Ընկերության 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գինը կազմում է 50,845.2 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:

Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (գնահատման պահ) կազմել են 115,293.0 հազ. դրամ, այդ թվում`

կրեդիտորական պարտքեր՝ գնումների գծով՝ 624.0 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 35,168.0 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին՝ 12,101.0 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 177.0 հազ.դրամ,
կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 10,300.0 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով՝ 17,551.0 հազ.դրամ,
այլ ընթացիկ պարտավորություններ՝ 39,372.0 հազ. դրամ։
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Բաժնետոմսերը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին 08.11.2017թ.-ի հանձնման-ընդունման ակտով:

Ներկայում ընկերությունում աշխատում են 30 մասնագետներ՝ 8-ը գիտությունների թեկնածուներ և գիտական աստիճանի հավակնորդներ, ճարտարագետներ, ֆիզիկոսներ, էներգետիկներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և ադմինիստրատիվ աշխատողներ: Կենտրոնի մասնագետները նպաստում են ՀՀ-ում միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի համապատասխան մասնագետների պատրաստմանը՝ դասավանդելով ՀՀ առաջատար ԲՈւՀ-երում:

Կենտրոնի մասնավորեցման հիմնական նպատակն է երիտասարդ և մրցունակ (տարածաշրջանային մակարդակով) կադրերի պահպանումն ու ամրապնդումը, որը հնարավոր է իրականացնել աշխատավորական կոլեկտիվի շահագրգռվածության բարձրացմամբ և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի կանխմամբ՝ ընկերության բաժնետոմսերը կոլեկտիվին մասնավորեցնելու միջոցով:

Նշվում է, որ մրցույթով կամ աճուրդով մասնավորեցնելը կարող է վտանգել ընկերության բնականոն աշխատանքը: Բաժնետոմսերի 10 տոկոսի տնօրինման իրավունքը թողնելով Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, հնարավորություն կտա կոմիտեին մասնակցել ընկերության կառավարմանը, տեղյակ լինել արտադրատնտեսական գործունեությանը, հանդես գալ առաջարկություններով՝ ընկերության գործունեության ուղղությունների վերաբերյալ:

Արդարադատության նախարարությունը կարծիք է հայտնել, որ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու պարագայում, Ընկերության աշխատավորական կոլեկտիվը միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում ձեռք է բերում գերիշխող դիրք և, ըստ էության, պետությունը կախվածության մեջ է ընկնում հիշյալ ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող մասնավոր ընկերությունից: Նախարարությունն առաջարկել է, որ լրացուցիչ քննարկման առարկա դարձնել խնդիրը: Առաջարկը, սակայն, չի ընդունվել։