Հերթը հասավ մերոնց. Նիկոլի «սեւ ցուցակն» ընդարձակվել է. ցանկը տրվել է իրավապահներին, որ «դոսյե» հավաքեն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան, Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, եւ ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։
Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչեւ հունիսի 15-ը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»: Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։ «Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ մինչեւ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»:
Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։ Ստիպելու են մանդատները վա՞յր դնել, թե՞ պարզապես ուզում են «խելոքացնել»։ «Մի մասի մանդատի հարցն է դրված, մի մասի համար էլ նախամանդատային վիճակ է, հաստատ՝ վախեցողներ կլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար