Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երեւանում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին․ ահազանգ

Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնել է օգտատեր Դավիթ Աթանեսյանը՝ նշելով, որ մի գիրք էլ տվել են իր իննամյա որդուն։

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այսպիսի գրքեր բաժանել եւ նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել: Ի՞նչ է նշանակում պղծել երեխաներին, ի՞նչ է նշանակում հարամել նրանց մանկական հոգին: Չի կարելի, սրբապիղծներ։ Փողոցում, եթե տեսնեմ ինչ–որ մեկը նման գրքեր է բաժանում երեխաներին, փչացնում նրանց մանկական հոգին, սրբապղծություն տարածում, ծեծելով սատկացնելու եմ»,- ասել է օգտատերը:

Միջադեպին անդրարդարձել են ԱԺ պատգամավորներ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ , որում փաստվում է , թե ինչ -որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են « սեռական դաստիարակության» համարվող « оргазм для вас или вы для оргазма» եւ մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Խնդրում եմ , եթե գիտեք ծնողներ ,եթե տեղյակ եք նմանատիպ երեւույթի եւ որ Դա իրապես տեղի է ունեցել , ապա կապվեք ինձ հետ եւ փորձենք հասկանալ , թե ովքեր են եւ ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը եւ առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը եւ առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն :

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել » , բայց անծանոթ տոտայից «գիրք » վերցնել եւ սա անվտանգության ապահովո՞ւմ է :

Առաջարկում եմ առանց էմոցիաների , առանց ավելորդ քննադատությունների եւ պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը : Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի : Նպատակը կանխարգելելն է , ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:

Կանխավ շնորհակալ եմ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը եւս գրառում է արել ֆեյսբուքում․ «Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երեւանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետեւում եւ պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլեւս համատարած դառնալու տենդենց է դրսեւորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակիչների կողմից նման ահազանգ չկա։