Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ծաղր՝ երկրի և ժողովրդի հանդեպ. շուտ մոռացան հպարտ քաղաքացուն

168.am-ը գրում է․ «Հայաստանը գնալով խրվում է տնտեսական ու սոցիալական դժվարությունների մեջ։ Ճնշումը բոլոր կողմերից մեծանում է, իսկ կառավարությունը գլուխ չի հանում, թե ինչպես դուրս գա այս իրավիճակից։

Օր օրի զգացնել է տալիս կառավարման ճգնաժամը, վտանգված է հասարակության անվտանգությունը։ Ամբողջությամբ ձախողվել է համավարակի դեմ պայքարը։

Հարցը հասել է այնտեղ, որ առողջապահության նախարարը խոսում է հիվանդներին «սորտավորելու» մասին։ Նախարարը պիտի որոշի, թե ով ունի բժշկական օգնություն ստանալու և ապրելու իրավունք, ով՝ ոչ։ Սա ծաղր է երկրի ու ժողովրդի հանդեպ։ Շատ շուտ մոռացան Հայաստանի հպարտ քաղաքացուն, որի ուսերի վրա եկան իշխանության, իսկ այսօր իրենց ապաշնորհ կառավարմամբ ոչ միայն երկիրը կանգնեցրել են աղետի եզրին, այլև պատրաստվում են «սորտավորել» մարդկանց։

Քիչ է՝ ամեն ինչ խառնել են իրար՝ իրենց գործողություններով մի բան էլ իշխանություններն են լարվածություն ստեղծում հասարակության շրջանում. հապշտապ օրենքներ են ընդունում, կոնվենցիաներ են վավերացնում, Սահմանադրական դատարանի անդամների հարցն են օրակարգ բերում, ու այդպես շարունակ։ Կարծես այսօր Հայաստանում այլ, ավելի կարևոր և հրատապ խնդիրներ չկան։

Տնտեսությունը կոլապսի մեջ է, իսկ իշխանություններն իրենց քաղաքական օրակարգն ու շահերն են առաջ տանում՝ փոխարենը մտածելու երկիրն աղետից փրկելու մասին։ Մի կողմից՝ համավարակն է գրոհում, մյուս կողմից՝ ահագնանում է սոցիալական վիճակը։ Մարդիկ հացի փող աշխատելու հնարավորություններ են ուզում, իսկ առողջապահական իրավիճակը, որում հայտնվելու պատասխանատուն իշխանություններն են, դա թույլ չի տալիս։ Արդյունքում՝ գնալով ավելանում են դժգոհությունները։

Օրերս բողոքի ցույցի էին դուրս եկել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը՝ իրենց աշխատակիցներով, երգիչ-երաժիշտներով, հանդիսավարներով։ Նրանք պահանջում էին կառավարությունից աշխատելու հնարավորություն տալ, որովհետև հայտնվել են տնտեսական ու ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։

Բայց հասկանալի պատճառներով, կառավարությունը չի շտապում բավարարել նրանց պահանջը։ Առանց այդ էլ Հայաստանում մոլեգնում է համավարակը։ Արդեն սովորական է դարձել օրական 3 հարյուր և ավելի նոր վարակվածներ ունենալու փաստը։ Պարզ է, թե ինչ կարող է լինել, եթե վերսկսվեն 2-3 հարյուր հոգանոց հարսանքներն ու խնջույքները։

Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանալ նաև այդ ոլորտում գործող ընկերություններին, որոնցից շատերը վարկային ու ֆինանսական այլ պարտավորություններ ունեն։ Լավ է, որ բանկերը վարկային արձակուրդներ են տրամադրել, բայց դրանք ժամանակավոր են և շուտով ավարտվելու են, եթե արդեն չեն ավարտվել։

Բացի այդ էլ, այնպես չէ, որ ոլորտում գործող տնտեսվարողները, վարկերից բացի, այլ ֆինանսական պարտավորություններ չունեն։ Ասենք՝ նույն կոմունալների, հարկերի և այլ վճարների հետ կապված։ Միջոցառում կազմակերպելու համար ժամանակին կանխավճարներ են վերցրել հաճախորդներից ու հիմա կանգնած են այդ գումարները վերադարձնելու փաստի առաջ։ Չգիտեն, թե ընդհանրապես երբ կարող են վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը։

Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր զբաղված են ռեստորանային բիզնեսի ոլորտում և այդտեղ են վաստակում իրենց հացը։ Արդեն գրեթե 3 ամիս է, որ նրանք զրկված են այդ հնարավորությունից։ Մինչդեռ շատերն աշխատում են օրավարձով, օրվա կտրվածքով են ձևավորվում նրանց եկամուտները։

Տխուր իրավիճակ է, որը կարող էր և չլինել, եթե կառավարությունը չձախողեր համավարակի դեմ պայքարը։ Իսկ քանի որ ձախողել է՝ հիմա բոլորս ստիպված ենք կրել կառավարության անպտուղ աշխատանքի հետևանքները։

Վատն այն է, որ դեռ չգիտենք էլ, թե ինչքան է շարունակվելու այս իրավիճակը։ Հայտարարությունները հուսադրող չեն։ Իսկ հացի խնդիրը գնալով սրվում է։

Այսօր ռեստորանային բիզնեսի մասնակիցներն են բողոքում, վաղը կբողոքեն առևտրականները, մյուսը օրը՝ հյուրանոցային բիզնեսով զբաղվողները, երրորդ օրը՝ վարկառուները, չորրորդ օրը՝ տուրիստական ընկերությունները, և այսպես շարունակ։ Մինչև ո՞ւր ենք հասնելու այս տեմպերով, հայտնի չէ։

Ծանր վիճակում է տուրիզմը։ Որքան երկար է ձգվում համավարակը, այնքան տուրիզմի ոլորտում զբաղվածների վնասներն ավելանում են, այնքան հետաձվում են ոլորտի վերականգնման հեռանկարները։ Այսօր արդեն այս հատվածում չստացված մուտքերը գնահատվում են շուրջ 300-350 մլն դոլարի կարգի։ Առաջիկայում վնասները դեռ երկար ենք հաշվելու։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում համավարակի շուրջ՝ փակում է տուրիզմի հետ կապված բոլոր հույսերը։ Ու դրա պատասխանատուն դարձյալ կառավարությունն է։ Չնայած կառավարությունն այնպիսի մի կեցվածք է ընդունել, կարծես հասարակությունն է մեղավոր, որ հայտնվել ենք համավարակի ճիրաներում։

Խնդիրներն այսօր գուցե ավելի շատ տնտեսական են, բայց դրանք կապված են, առաջին հերթին՝ վարակի տարածման հետ։ Քանի դեռ վարակը չի նահանջել, անիմաստ է մտածել տնտեսության, առավել ևս՝ առանձին հատվածների վերականգնման մասին։

Չնայած այնպես չէ, որ այնտեղ, որտեղ հնարավորություն կա աշխատելու՝ ամեն ինչ հարթ է ընթանում։ Դանդաղ են տեղից շարժվում նույնիսկ այն տնտեսական ծրագրերը, որոնց համար թվում է, թե խոչընդոտներ չպետք է լինեին։

Խոսքը, մասնավորապես, պետական բյուջեով նախատեսված աշխատանքների և, առաջին հերթին՝ կապիտալ շինարարության մասին է։ Որ այդ ծրագրերը պետք է իրականացվեին, հայտնի էր շատ վաղուց։ Բայց էլի ուշանում են։

Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ժամանակ պետք կլինի այն 100 մշակութային ու կրթական նախագծերի շինարարական աշխատանքները մեկնարկելու համար, որոնք մտած չէին բյուջեում։ Հավանաբար դեռ նոր պետք է սկսվի դրանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը։ Թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի մրցույթներ հայտարարելու ու հաղթող որոշելու, աշխատանքները մեկնարկելու համար, դա էլ այլ հարց է։

Այս ամենը շատ երկար է ձգվում, իսկ տարին արդեն կիսվում է։ Վաղը, երբ բյուջեի կապիտալ ծախսերը թերակատարվեն, ինչի հիմքերն արդեն կան, կրկին հազար ու մի արդարացված ու չարդարացված պատճառաբանություններ կբերվեն։ Ոչինչ, որ դրանից երկրի ու ժողովրդի հոգսերը չեն թեթևանա»։