Դիմակի կրումը պարտադիր է նաև այլ վայրերում․ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
Պարետ Տիգրան Ավինյանն մայիսի 25-ին, նոր որոշում է ստորագրել կապված դիմակների կրման հետ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:
Պարտադիր կդառնա դիմակի կրում և հաճախորդների և վաճառողների համար։ Կանոնը տարածվում է առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:
Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:
Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:
Պարտադիր է դառնում կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:
Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով պետք է կրեն դիմակ։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ