Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ոստիկանությունում ամենաբարձր մակարդակով թույլատրվում է բռնությունը, այլապես սա չէր կարող շարունակական լինել. Լուսինե Սահակյան

«Վերջին շրջանում բազմաթիվ փաստաբաններ են բարձրաձայնում այն խնդիրը, որ ոստիկանությունում բռնություն է գործադրվում անձանց նկատմամբ եւ մենք, ըստ էության վերադարձել ենք 90-ականներ ու առաջ ընթանալու փոխարեն հետընթաց ենք ապրում »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ արձանագրելով, Սյունիքի դեպքը հերթական ապացույցն էր ոստիկանության կողմից բռնությունների կիրառման։

Նշենք, որ Կապանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Քաջարանի համայնքապետի չորս մերձավոր, որոնցից երեքը ձերբակալվել են։ Բերման ենթարկվածներից մեկը ավելի ուշ ազատ էր արձակվել: Պարզվում է՝Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը սխալմամբ է բերման ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության ենթարկվել։ Երեկ Կապանում լարված իրավիճակ էր. Քաջարանցիները հավաքվել էին ոստիկանության բաժնի մոտ ու պահանջում արդարություն։

Ոստիկանությունը հայտնել է, որ Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված ներքին ծառայողական քննություն է սկսվել:

Իսկ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

Լուսինե Սահակյանն ասում է՝ ավելի լուրջ խնդիր է այն հանգամանքը, որ փաստորեն, որեւէ մեկը չի ցանկանում, որ ոստիկանությունում բռնություն չգործադրվի, որովհետեւ դրա համար որեւէ մեկը որեւէ պատասխանատվության չի ենթարկվում: «Մինչեւ օրս բարձրաձայնված բռնության դեպքերով մենք չենք տեսնում, որ որեւէ ոստիկան քրեական պատասխանատվության ենթարկվի»,-ասում է փաստաբանը՝ հիշեցնելով դեպքերը, երբ ոստիկանները քաղաքացիներին ապօրինի բերման էին ենթարկում, անձանց տները ջարդուփշուր անում:

«Մենք տեսանք, որ դրա արդյունքում դատախազությունը հանձնարարություն էր ուղարկել ոստիկանություն , որպեսզի ծառայողական քննություն իրականացվի: Մենք բարձրաձայնում էինք այս խնդիրը, որ չի կարող ոստիկանը գնահատել ոստիկանի գործողության իրավաչափությունը, դա անթույլատրելի է եւ կոնվենցիայի խախտում, որ մարմինը, որի աշխատակիցը իրականացրել է բռնություն, վատ վերաբերմունք անձի նկատմամբ, ինքն ուսումնասիրություն իրականացնի»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ շեշտելով. «Ակնհայտ է, որ կան դեպքեր, երբ ամենաբարձր մակարդակով է հրահանգ ստացվում, որպեսզի ոչ իրավաչափ գործողություններ իրականացվեն ոստիկանության կողմից եւ հասկանալի է, որ ծառայողական քննությունն արդյունք չի տալու: Հնչեղություն ստացած գործերից, օրինակ , կոնկրետ Արամ վարդանյանի տուն մուտք գործելու եւ այլնի հետ կապված, ակնհայտ է, որ նույն իրավիճակն էր, երբ ծառայողական քննություն էր նշանակվել եւ արդյունքում պարզվել, որ ոչ մի ոչ իրավաչափ գործողություն չի եղել»:

Կապանի դեպքում էլ, ըստ Սահակյանի նույն իրավիճակն է: Փաստաբանը շեշտում է՝ տվյալ իրավիճակում կոնկրետ առերեւույթ հանցագործություն է իրականացվել եւ կան փաստեր, որոնց հիման վրա անհապաղ պետք էր քրեական գործ հարուցել եւ քրեական գործը պետք է քններ ՀՔԾ-ն:

« Դա նաեւ ՄԻԵԴ պահանջն է, գործ արդյունավետ քննության չափորոշիչներից մեկն անհապաղությունն է, որպեսզի հետքեր հայտնաբերվեն եւ այլն: Այս փաստը արդեն իսկ խոսում է այն մասին, որ ցանկություն էլ չկա այդ վատ վերաբերմունքի դեպքերը կանգնեցնել, որովհետեւ ցանկության դեպքում անհապաղ քրեական պատասխանատվության խնդիր պետք է բարձրացվեր, բնականաբար, ակնհայտ է, թե ովքեր են բերման ենթարկողները, թե ոստիկանության շենքում ովքեր են եղել, ովքեր են ծեծի ենթարկողները »,-նշում է փաստաբանը՝ ուշադրություն հրավիրելով նաեւ ապօրինի բերման ենթարկելու հանգամանքի վրա:

«Շփոթել հասկացողություն չի կարող լինել, դա նշանակում է, որ իրենք ապօրինի բերման են ենթարկել անձին՝ չունենալով որեւէ հիմնավոր փաստարկ, որ այդ անձն իսկապես բերման պետք է ենթարկվի եւ բերման ենթարկվելու հիմքերը բնականաբար, չեն եղել: Սրա համար էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Լուսինե Սահակյանը տեղի ունեցածը չի համարում առանձին դեպք: Ըստ նրա, սա համակարգային խնդիր է դարձել: «Երբ ընդամենը մեկ դեպք էր, երկու դեպք էր, մենք կարող էինք խոսել այն մասին, որ միգուցե դրանք բացառություններ են, բայց , երբ այդ բոլոր դեպքերը շարունակական բնույթ են կրում եւ բոլոր դեպքերում էլ արդյունավետ քննություն չենք տեսնում, բնականաբար, ես կարող եմ ենթադրել, որ ամենաբարձր մակարդակով թույլատրվում է բռնությունը եւ այդ ապօրինությունները, որոնք իրականացնում են ոստիկանները, ոստիկանությունում եւ , այլապես սա չէր կարող շարունակական լինել եւ այլապես քրեական պատասխանատվության ենթարկված բազմաթիվ ոստիկաններ կլինեին առնվազն մյուս դեպքերով»,- եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը: