Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Ես վերջերս ամաչում եմ, որ զարմանում եմ, բայց նույնիսկ ինձ համար էր շատ անսպասելի, որ չի անցնի մեկ ամիս և այս հիմնարկից և նոր տնօրենից այսքան դժգոհություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների դժգոհություններին:

Վարդանյանը նշեց, որ մասնակցել է տնօրենի մրցույթին, որի ժամանակ երկու թեկնածու են ընտրվել, որին հաջորդելու էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական որոշումը: «Բոլորս գիտենք՝ ինչեր տեղի ունեցան վերջին մեկ-երկու ամսիների ընթացքում՝ կապված թափառող կենդանիների վնասազերծող ՀՈԱԿ-ի և հետագայում արդեն կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանի և քաղաքապետի կամ նրա կնոջ միջև: Վերջին նիստի ժամանակ քաղաքապետը շատ գռեհիկ, շատ ցածրորակ արտահայտություն իրեն թույլ տվեց, երբ ԲՀԿ-ից տիկին Առաքելյանը հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա, ասաց՝ դե աղջիկներն իրար մեջ ինչ-որ բան չեն կիսել: Աղջիկներ ասելով՝ նկատի ուներ իր կնոջը և կանաչապատման հիմնարկի նախկին տնօրեն պարոն Բեգոյանին: Այստեղ խորը միտում եմ տեսնում այս աշխատակիցների հետ կապված, որոնք պաշտպանել են նախկին տնօրենին»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ ՀՈԱԿ-ի տնօրենի հետ կապված միշտ դժգոհություններ եղել են դեռևս թափառող կենդանիների ՀՈԱԿ-ից, բայց այս պահին այն, ինչ կատարվում է այս աշխատակիցների հետ, պարզապես անթույլատրելի է: «Ես նոր աշխատակիցների հետ էի զրուցում, ինձ ասացին, որ սենյակ մտնելուց նոր տնօրեն պարոն Աղայանը հրահանգում է, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, որի իրավունքը որևէ մեկը չունի, սա անթույլատրելի, վատ վերաբերմունք է աշխատակիցների նկատմամբ»,- ասաց նա և հավելեց, որ հեռացվածների մեջ կա հղի կին:

«Ուզում եմ հիշեցնել, պարոն Աղայան ջան, մրցույթի ժամանակ Ձեր հարցերից մեկը հղիության արձակարուրդին վերաբերող հարցերն էին, խնդրում եմ վերհիշեք, թե այդ հարցերին ինչ եք պատասխանել, հղի կնոջը չի կարելի ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի և նրա կնոջ կապվածություններին բոլոր նորաստեղծ հիմնարկների հետ, Թեհմինա Վարդանյանն ընդգծեց, որ դա ակնհայտ է: «Թող որևէ մեկը չփորձվի սա մեկնաբանել որպես աշխատանք, այդ թվում՝ քաղաքապետը, որն ասում է՝ իմ կինն ինձ օգնում է: Շատ ուրախ ենք, որ Ձեր կինը Ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ, ներողություն արտահայտությանս համար, քիթը չխոթի, որովհետև մասնագետ չէ, պաշտոնյա չէ: Արդեն երկու տարին լրանում է, մենք ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին, եթե ինչ-որ մեկը սա նորմալ է համարում, ես առնվազն համարում եմ աննորմալ: Սա խդնիր է, կարծում եմ քաղաքապետը վերջիվերջո իր կնոջը որոշակի չափերի մեջ պետք է պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը մասնագիտական է և որևէ մեկը քաղաքապետից բացի իրավասու չէ հրահանգներ տալ՝ նրանց աշխատանքների հետ կապված, ուր մնաց՝ տնօրեն նշանակի, տնօրեն հանի»,- ասաց նա և հավելեց, որ մեկ տարի քաղաքապետը հերքեց, թե նման բան չկա, բայց դա այդպես չէ։

«Ես տեսել եմ քաղաքապետի կնոջը քաղաքապետարանում, երբ մեքենան ծառայողական կայանում էր, որտեղ կայանում են միայն աշխատակիցների մեքենաները և միայն մեկ տարի անց, երբ արդեն ամեն ինչ ակնհայտ դարձավ, քաղաքապետը սկսեց կծկտուր ասել, որ իր կինն օգնում է, ներդրումներ է բերում: Այդ ներդրումների պատմությունն էլ կբացահայտվի, ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել, բայց այդ ներդրումներում էլ ոչինչ հարթ չէ, այնպես չէ, որ քաղաքապետի կամ առավել ևս նրա տիկնոջ ձեռքբերումն է: Ես խնդրում եմ, որ ամեն ոք մնա իր տեղում, ամեն մարդ իրականացնի իր գործառույթները, այդ թվում՝ քաղաքապետը և իր կինը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին, նա նշեց, որ ինքը հստակ միտում է տեսնում: «Ես շատ զայրացել եմ, անմիջապես քաղաքապետարան հասնելուն պես գրավոր դիմումով պահանջելու եմ տրամադրել հստակ հիմքեր, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են գործազուրկ, հատկապես այս իրավիճակում»,- նշեց նա: