Մանվել Գրիգորյանը դատի է տվել առողջապահության նախարարությանը
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով դրա անգործությունը Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: NEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք 2 անգամ դիմել են առողջապահության նախարարություն Գրիգորյանի բուժման հետագա ընթացքի մասին որոշում կայացնելու համար, երկու անգամ մերժել են պատասխանել, երրորդ դիմումին էլ դեռ չեն պատասխանել:
«Մենք ներկայացրել ենք պարոն Գրիգորյանի էպիկրիզը եւ խնդրել, որ եզրակացություն տան, թե հնարավո՞ր է, որ այստեղ բուժում կազմակերպեն, եթե չէ, ապա թույլատրեն, որ մեկնի արտասահման: Նրանք մի անգամ մեզ պատասխանեցին, որ հարցը մեր իրավասության ներքո չէ եւ դիմենք արդարադատության նախարարություն, այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անելիք չունեն, քանի որ անձը կալանավորված չէ եւ հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ այս հարցով նաեւ դիմել են ՄԻՊ եւ ՄԻԵԴ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար