Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման իրավունքից․փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին

Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից, փաստաբանները հաղորդում են ներկայացվել հանցագործության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։

«Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները:

1. Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում։ Փաստաբանական խումբը մասնավորեցնում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների: Իսկ առայժմ բավարարվեք այսքանով՝ Արդարադատության նախարարության կողմից վկայակոչված՝ ՙՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնի փաստաթղթի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում ՀՀ արդարադատության նախարարության ՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ Ե-863 որոշման հիման վրա: Կրկնում ենք՝ ոչ թե ՙՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնի որոշմամբ՝ լավացումով է դուրս գրվում, այլև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա: Ընդ որում, նախարարի հրապարակման համաձայն՝ դուրս գրումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները և ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոնՙ ՊՈԱԿ-ի բժշիկը Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար տեղափոխելու նպատակով ՚Աստղիկՙ ԲԿ ժամանել էին դեռևս ժամը 14:00-ի սահմաններում: Հավանաբար պետական պաշտոնյաները կանխազգացել են դուրս գրումը:

2. Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժումը շարունակելու Ընդ որում, հիվանդանոցի անձնակազմին վերը նշված պաշտնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են այլ վայր՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու նպատակով, սակայն իրականում պետք է տեղափոխվեր և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որի հանգամանքը բացահայտվել է փաստաբանական խմբի միջամտությունից հետո: Այսինքն, արձանագրենք, որ կալանավորված հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել 3 դեպքում՝ 1. Հիվանդի ցանկությամբ, 2. Հիվանդի լավացման դեպքում, 3. ՀՀ ԱՆ իրավասու պաշտոնատար անձանց պահանջով:

3. Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը Առաջին կետի մասով, տեղեկացնում ենք, որ Գագիկ Խաչատրյանը դուրս գրման ցանկություն չի հայտնել: Երկրորդ կետի մասով, առկա բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրության տակ եղած, Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա։ Ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրումը պետք է տեղի ունենար իրավասու մարմնի պահանջով: Հենց այդ փաստը պարզելու նպատակով էլ համապատասխան հարցում ենք ներկայացրել ՙՙԱստղիկ՚՚ բժշկական կենտրոն, որտեղից գրավոր տեղեկացրել են, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցի հետ կապված հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚՚ ՊՈԱԿ-ին, որի պատասխանից հետո հստակ կլինի հիվանդի դուրս գրման հարցը:

Այս պահին՝ 22.05.2020թ.՝ ժամը 18:36 դրությամբ դուրս գրման նախաձեռնություն և կարգադրություն չկա: Մինչև տեղափոխումն այս մասին տեղեկացված են եղել նաև տեղափոխումն իրականացնող պաշտոնատար անձինք և նրանց հետ եկած բժշիկը: Ավելին, փաստաբանական խմբի անդամները նրանց են ներկայացրել նաև վերը նշված գրությունը: Այդ մասին տեղեկացվել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայությանը՝ թեժ գծի օպերատորի միջոցով, գրությունն ուղարկել է նաև այդ ծառայության համապատասխան էլեկտրոնային հասցեով և խնդրել ենք՝ նախքան տեղափոխումը բժշկական կենտրոնից պարզել՝ տեղափոխման պահին Գագիկ Խաչատրյանը դուրս գրված, է թե ոչ, արդյոք նրան կարելի է տեղափոխել, թե ոչ, որպիսի խնդրանքներն ու պահանջները դիտավորությամբ անտեսվել են:

4. Պետական պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն Գագիկ Խաչատրյանի հարցում Եվ այսքանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, թե իբրև պետական պաշտոնյաները շահագրգռված չեն Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում: Իսկ վերջում հետևյալ հարցը՝ ինչու էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին կրկին անօրինական կարգով ընդհատել Գագիկ Խաչատրյանի բուժումը ՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնում և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինչու էր ՀՀ ԱՆ ՙ՚Քրեակատարողական բժշկության կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրենը դեռևս 30.03.2020թ. թիվ Ե-535 գրությամբ ՚Աստղիկ՚ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել, որ սեղմ ժամկետում քննարկեն Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժման ավարտի և անհրաժեշտության դեպքում այն ամբուլատոր պայմաններում շարունակելու հնարավորության հարցը, ինչն ակնհայտորեն պետական մարմնի կողմից բժշկական կենտրոնի վրա գործադրվող ճնշում էր։