Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Թամրազյանը երկուշաբթի պատասխան կտա. հանրությանը հուզող բոլոր հարցերը նրան տրվելու են, դեռ մի բան էլ ավելի․Ջուլֆալակյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը տարօրինակ է համարում մարզիկների` ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին սատարելու հանգամանքը: Հայտարարությունը տարածած մարզիկների մի մասը, ըստ նրա, առանց Թամրազյանին ճանաչելու են խոսում նրա բարձր որակների մասին:

«Յուրքանաչյուր մարզիկ ինքը պետք է իր արածների համար պատասխան տա: Անհրաժեշտ է խորապես եւ լրջորեն ճանաչել մարդուն, նախքան նրան սատարող տեքստ հրապարակելը: Այդ հայտարարության մեջ խոսվում է մարդկային բարձր արժեքներից: Նրանք, ովքեր տարածել են այն, խորապես կասկածում եմ, որ փոխնախարարին վաղուց են ճանաչում: Իսկ, որպեսզի կարողանաս մարդու բարձր տեսակի մասին խոսել, պիտի նրան լավ ճանաչես»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Մեր ունեցած տեղեկություններով` որոշ անվանի մարզիկներ դժգոհել են, ասելով, թե իրենց ստիպում են Թամրազյանին սատարող խոսքեր գրել իրենց սոցիալական էջերում: Մարզիկները նշել են, որ չեն ցանկանում մտնել քաղաքական խաղերի մեջ: Ջուլֆալակյանը չժխտեց, որ այսպիսի խոսակցություններ եղել են.

«Մարզիկների հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել: Այո, նրանք ասացին, որ չեն մտնելու քաղաքական խաղի մեջ: Կան սպորտսմեններ, որոնց Թամրազյանը պարզապես չէր կարող որեւէ բան պարտադրել, նման հնարավորություն նա չունի»: Ջուլֆալակյանը հորդորում է մարզիկներին հարցնել, թե կոնկրետ ո՞վ է նրանց ասել, որ սատարեն ԿԳՄՍ փոխնախարարին: Մի մարդու, որն արդեն երկու անգամ հրավիրվում է Ազգային անվտանգության ծառայություն:

«Տիտղոսակիր մարզիկներին կարելի է հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց աջակցությունը»,- ասաց նա: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ Թամրազյանի արարքներին շատ ծավալուն անդրադարձ է լինելու երկուշաբթի օրը` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովում: Պատգամավորը վստահեցրեց, որ հանրությանը հուզող բոլոր հարցերը տեղում տրվելու են հասցեատիրոջը. «Դեռ մի բան էլ ավելի` անձամբ ելույթ եմ ունենալու: Խոստանում եմ առնվազն սպորտում ունեցած բոլոր խնդիրները բարձրաձայնել եւ ուղղել պարոն փոխնախարարին: Ներկա է լինելու նաեւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը: Նրա կարծիքը նույնպես կլսենք: Որպեսզի երկուշաբթի օրվա քննարկման որակը չընկնի, Թամրազյանի արարքների մասով այս պահին ավելին չեմ կարող ասել»:

Ջուլֆալակյանը մտահոգված է` հանրության շրջանում տպավորություն կարող է ստեղծվել, որ մարզիկների մի մասը քաղաքական նպատակներով «օգտագործվում» են հենց քաղաքական թիմի կողմից: «Ես չեմ ուզում, որ նման տպավորություն լինի: Ժամանակը ցույց կտա` Թամրազյանը համարվում է քաղաքական թիմի անդամ, թե ոչ»,-ասաց պատգամավորը: Եթե թիմի անդամ չէ, ապա ի՞նչ գործ ունի ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, հարցին ի պատասխան` Ջուլֆալակյանն ասաց, որ չգիտի` քաղաքական թիմը աջակցե՞լ է նրան, այդպիսի «ինքնապաշտպանական» միջոցների դիմելու հարցում․

«Ինֆորմացիա չունեմ, որ մեր թիմը նրան աջակցել է նման ձեւով ինքնապաշտպանվել այն գործողություններից, որոնցում մեղադրվում է: Մարզաշխարհին կոչ եմ անում, երբ սատարող կամ քննադատող ելույթներով հանդես գան, թող պատրաստ լինեն հետո հետեւանքների համար պատասխան տալու: Հետագայում չունենան զգացողություն, որ կոնկրետ մարդկանց կողմից «օգտագործված» են եղել: Ես Թամրազյանի այս մի քանի ամիսների աշխատանքի գնահատականը կտամ երկուշաբթի օրը: Հուսամ նա այնտեղ կլինի, որովհետեւ հրավիրված է: Ինքներդ հնարավորություն կունենաք դատել, թե որքանով են նրա պատասխանները համոզիչ»,- ընդգծեց Ա․Ջուլֆալակյանը: