Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Նույնիսկ հանրաքվեի պայմաններում դատավորների անփոփոխելիությունը պետք է երաշխավորվի». Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանի` իշխանությունների իսկ կողմից ստեղծված թնջուկի լուծման տարբերակներից մեկը երեկ «Ազատության» եթերում ներկայացրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այս տարբերակը, սակայն, էականորեն տարբերվում է իշխանությունների նախնական ծրագրից:

Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընդունման պարագայում պետք է իրենց պաշտոններին հրաժեշտ տային Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը: Սակայն ԱԺ պատգամավորի ներկայացրած տարբերակի իրագործման պարագայում ՍԴ ոչ բոլոր դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

«Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել»,- նշել էր Ռուբինյանը:

Փորձենք հասկանալ, թե ո՞ւմ կարող է վերաբերել այդ օրենքը:

ՍԴ անդամ Հրանտ Նազարյանն այդ պաշտոնին է դեռևս 1996թ. փետրվարի 5-ից, այսինքն՝ նա պաշտոնավարել է մոտ քառորդ դար: Ֆելիքս Թոխյանը ՍԴ անդամ է 1997թ. սեպտեմբեր 23-ից. պաշտոնավարել է 23 տարի: ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը երկու անգամ է ՍԴ անդամ դարձել, առաջինը` 1996-2003թթ., և երկրորդ անգամ` 2014թ.: Ընդհանուր հաշվով՝ նա 14 տարի այդ պաշտոնին է եղել: Հնարավոր է, որ այս տարբերակը նրա վրա չտարածվի, քանի որ երկու պաշտոնավարման ընթացքներից և ոչ մեկը 12 տարի չի տևել: Բայց քանի որ ՍԴ դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարեկանը, իսկ հաջորդ տարի` հունվարի 20-ին, լրանալու է ՍԴ անդամ լինելու նրա տարիքային այդ սահմանը, կարելի է ասել, որ Ալվինա Գյուլումյանից ազատվելն իշխանությունների համար ինքնին ենթադրվող մի բան է:

Եվ եթե այս երեքի փոխարեն՝ իշխանություններն առաջադրեն ու ընտրեն նոր դատավորներ, ապա ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի ու Արման Դիլանյանի հետ միասին՝ կունենան մեծամասնության` 5 անդամների ձայնը և կընտրեն ՍԴ նոր նախագահ: Հ.Թովմասյանն այս դեպքում կմնա՝ որպես ՍԴ դատավոր: Բայց չի բացառվում, թերևս, որ ՍԴ դատավորները կրկին կարող են Հրայր Թովմասյանին ընտրել՝ որպես ՍԴ նախագահ:

Թերևս, իշխանությունները նաև այս տարբերակն են ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դատին, և հավանության դեպքում հավանաբար անմիջապես կնախաձեռնեն ՍԴ կազմը փոխելու գործընթացը:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու խնդրին, ապա կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատեց այն չեղյալ համարելու օրենսդրական մեխանիզմները: Նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում ու հավանաբար կընդունվի:

Այսինքն՝ եթե հանրագումարի գանք, Ռուբինյանի նշած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է մնալ ՍԴ դատավոր, իսկ այդ պաշտոնին հրաժեշտ կտան միայն երկուսը: Բայց կարևոր է հիշել, որ Հրայր Թովմասյանը միայն կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե՝ 6 տարով, այլ՝ մինչև թոշակի անցնելը, սակայն կմնա շարքային դատավոր:

Հրայր Թովմասյանը դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանն իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. իշխանափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով: Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել նախկին կարգով, սակայն նրանցից միայն երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի, իսկ ահա, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանն էլ կշարունակեն պաշտոնավարել ևս 1-2 տարի:

Այս նախաձեռնության օրենսդրական հիմքերի, Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) հավանական արձագանքի մասին 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանի հետ:

«Վենետիկի հանձնաժողովը վերջերս մի քանի այլ երկրների դեպքերում, մասնավորապես` Լեհաստանի, Հունգարիայի, Ալբանիայի դեպքում, ուսումնասիրել էր դատական համակարգի փոփոխությունների կտրուկ, այդ թվում` Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերյալ կազմի փոփոխության հարցերը և դրա վերաբերյալ տվել էր խիստ բացասական գնահատական: Եվ ՎՀ, և առհասարակ Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում ձևավորվել է այն մոտեցումը, որ դատարանների նկատմամբ միջամտությունները չեն կարող լինել անհամաչափ այն արժեքներին, որոնք կան»,- ասաց Արամ Վարդևանյանը` շեշտելով, որ այդ արժեքներից մեկը դատարանների անկախության հարցն է, ու ՎՀ-ն չի կարող տարբերվող մոտեցում ցուցաբերել հարցի վերաբերյալ, քան իր նշած երկրներում, որտեղ կրկին հստակ կարևորվել էին դատավորների անկախության, այդ թվում՝ պաշտոնավարման անխափանության երաշխիքները:

Ըստ սահմանադրագետի` դատավորի պաշտոնավարումը, այսինքն` անփոփոխելիությունը, իր անկախության կարևորագույն երաշխիքներից է, և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, ինչպես նաև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների հետ կապված, երբ նախկին իշխանությունները մասնագիտական կարծիք էին հայցել ՎՀ-ից, դրանում ևս ընդգծվել է, որ Բարձր դատարանի դատավորները պետք է ունենան անփոփոխելիության վերաբերյալ կայուն երաշխիքներ:

«Այսինքն` նույն 213-րդ հոդվածը` ներկայիս Սահմանադրության անցումային դրույթը նաև ՎՀ կարծիքի շրջանակներում ձևակերպված դրույթ է, որովհետև նույնիսկ հանրաքվեի պայմաններում դատարանի անփոփոխելիությունը, դատավորների պաշտոնավարման անխափանությունը պետք է երաշխավորվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վերջինս նկատեց, որ տպավորություն կա, որ այդ 12 տարվա պաշտոնավարումն իշխանությունները հանրագումարով են դիտարկում:

«Ներկայիս ՍԴ կազմում 2 դատավոր կա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի: Ի դեպ, հենց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով պաշտոնավարման ժամկետը 70 տարեկանից իջեցվեց 65 տարեկանի և, բնականաբար, կրկին Եվրոպայի խորհրդի փորձը հաշվի առնելով՝ մինչ այդ ընտրված Սահմանադրական դատարանի անդամների վրա դա որևէ տարածում չունեցավ: ՍԴ դատավորներից մեկը պաշտոնավարել է, այնուհետև ազատվել է պաշտոնից, զբաղեցրել է լրիվ այլ պաշտոն, ապա տարիներ անց նորից նշանակվել է ՍԴ դատավոր: Ի դեպ, սկզբից՝ Սահմանադրության 1995 թվականի խմբագրության դրույթներով, իսկ այնուհետև՝ 2005 թվականի՝ դրանք ևս, ինչպես նշվեց, ունեն տարբերություններ: Ու այնպես չէ, որ լիազորությունները կասեցվել են, օրինակ` գործուղվել է այլ պաշտոնի, ոչ, որպես դատավոր` նրա լիազորությունները դադարել են, ապա տարիներ անց նա կրկին նշանակվել է ՍԴ անդամ, ապա՝ դատավոր: Սա իր կենսագրական տվյալների մեջ ներկայացնել՝ որպես 12 և ավելի տարիների պաշտոնավարում, իրավական որևէ տրամաբանության չի դիմանում և չի էլ դիմանալու»,- նշեց սահմանադրագետը, ով գտնում է, որ Վենետիկի Հանձնաժողովին հարկավոր էր դիմել հենց քննարկումների սկզբնական փուլում, երբ նույնիսկ նման առաջարկություն ԵԽԽՎ-ից էր ներկայացվել, սակայն անտեսվել էր, իսկ այս փուլում տպավորություն է, որ այն հանրաքվեն չեղարկելու համար քիչ թե շատ հավանություն ստանալու համար է:

Արամ Վարդևանյանը փաստում է, որ Եվրոպայի միության արդարադատության դատարանն իրավունքի կոպտագույն խախտում էր ճանաչել Լեհաստանի Գերագույն դատարանի կազմի հենց համանման փոփոխության հարցերը՝ սահմանված ժամկետից շուտ պաշտոնավարման դադարումը, և այդ դատավորները կրկին վերականգնվել են իրենց պաշտոնին: