Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Կարճ ասած»․ Դուք տեղով անլուրջ եք

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ հրապարակեց, որի 99-րդն այն մասին էր, թե իրենք՝ վարչապետի ընտանիքը, պաշտոնյաները և մենք՝ քաղաքացիներս, հավասար ենք, այնքան հավասար, որ Աննա Հակոբյանին տուգանում են։ Այդ խոսքերին ո՛չ մենք հավատացինք, ո՛չ էլ ինքն էր հավատում ասելու ժամանակ։ 5 օր անց տեսանք էկրանին ցուցադրվող այս պատկերը, որտեղ, արդեն, ասում են՝ այն, ինչ կարելի է իրենց, մեզ չի կարելի։ Հիշո՞ւմ եք, երբ իմքայլական պատգամավորին հարցնում էին, թե ինչու է վարչապետը գնում Ծիծեռնակաբերդ, բայց մյուսները չեն կարող, ասում էր՝ վարչապետին մի քիչ ավելի շատ կարելիներ կան։

Հայաստանից բավականին մեծ պատվիրակություն էր գնացել Արցախ՝ նախագահի երդմնակալության արարողությանը։ Պաշտոնական մասից հետո, որտեղ, ի դեպ, դարձյալ սոցիալական հեռավորություն ասծը 10 սանտիմետր էր, հայտնվում է լուսանկար, որ էս մարդիկ փարթի են անում։ Մարդը ընդամենը երկու օր առաջ ուղիղ եթեր էր մտել ու հայտարարում էր, թե Հայաստանում քաղաքացիները չունեն սոցիալական պատասխանատվության զգացում, մուննաթ էր գալիս, մեզ էր մեղադրում կորոնավիրուսի տարածման մեջ, կարելի էր մտածել, թե մենք ենք Սյունիքում միտինգ արել կորոնավիրուսի պայմաններում։ Դրանից մեկ օր հետո մարդիկ բողոքի ցույց էին անում, հեռացրին ու տուգանեցին, թե՝ սոցիալական հեռավորություն և այլն։ Փաշինյանն ինքը եթերում հայտարարում էր՝ սաղիդ տուգանելու են, հետո չասեք՝ աղքատություն, փող չկա։ Մարդկանց ծնունդ կամ թաղում աելու համար տուգանողներ, դուք ինչո՞վ եք զբաղված։ Ո՞ւմ եք ձեռք առնում։

Նիկոլն ասում է, որ մարդիկ լուրջ չեն ընդունում։ Որովհետև դուք տեղով անլուրջ եք։ Ձեր անլրջության պատճառով մենք ունենք էս պատկերը։ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ու մինչ այժմ 74 մահերի մեղքը Փաշինյան Նիկոլի խղճի վրա է՝ նրա անպատասխանատու գործելաոճի պատճառով։

Ինչո՞ւ եք մեզ ասում սոցիալական պատասխանատվության մասին, բայց ԱԺ-ն առանց դիմակի նիստ է անում, այն դեպքում, երբ նույն խորհրդարանն է ընդունել տուգանքի օրենքը, կամ Փաշինյանը փարթի է անում։ Թե չէ՝ եթե խնջույք չանեիք, Արայիկ Հարությունյանը նախագահ չէր դառնալու։

Վարչապետի խոսնակն ասում է՝ սա մի պահ է եղել։ Չէ հա, լո՞ւրջ։ Մի պահ Աննա Հակոբյանը փաթաթվել էր Բրազիլիայի նախագահի կնոջը, Նիկոլը մի պահ հանդիպել էր կորոնավիրուս ունեցող մեղրեցուն, երեք հատ թեստ հանձնեցիք ու թանկարժեք մեկուսացում իրականացրիք Սևանի թերակղզում։ Հեսա Արցախից կգաք, պետության հաշվին 4-րդ թեստը կհանձնեք։ Առողջապահության նախարար, խնդրում եմ հայտարարեք, որ մի պահով վարակ չեն փոխանցում, մենք էլ իմանանք։

ԱԺ փոխխոսնակն ասում է՝ դե գիտե՞ք, Արցախն առանձին պետություն է, այնտեղ այդքան խիստ չէ, մի ջղայնացեք մեզ վրա։ Ավելի վատ, առանձին պետություն է, ուրեմն պետք է մուտք գործելուց հետո 14 օր մեկուսանայիք, վստահ ե՞ք, որ վարակ չեք տանում։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փչացնում է իր պարետին, ասում է՝ ժողովուրդ ջան, սաղ սուտ ա, ինչ ուզում եք՝ արեք։ Դուրս է գալիս, որ տուգանքներն էլ ընդամենը բյուջե լցնելու համար են, որովհետև փող չկա։ Հիմա պարետատունը իրավունք կունենա՞ արգելել Հայաստանում բացօթյա հարսանիքները, խնջույքները։ Իմ կարծիքով, ոչ մի իրավունք չունի։

Մի էսքան հասկացեք, որ դուք ունեք պատասխանատվություն։

Կարճ անդրադառնամ բուն միջոցառմանը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը և ելույթ ունեցավ։ Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ելույթում ասում է միայն այն, ինչն այդ պահին պետք է ծափ տալու համար։

Այդքան քննադատվեց վարչապետի շուրթերից «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, ու թվում էր՝ արդեն հսասկացել են, որ դա դիվանագիտական տեսանկյունից բանակցությունների մասնակցող երկրի համար վատ է։ Անկասկած, ականջ շոյող հայտարարություն է, ցանկացած հայի համար, բայց, ավաղ, այս փուլում՝ սխալ։ Արցախի նախագահը միշտ հայտարարում էր, որ Արցախը Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան, երբ որ Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, այդ ժամանակ արցախցին կորոշի՝ Արցախը Հայասատա՞ն է, թե՞ շարունակում է մնալ երկրորդ հայկական պետությունը։ Իմ կարծիքով, Արցախի նախագահը պետք է ցույց տա մշտապես, որ Հայաստանից դիրքորոշումը փոքր-ինչ տարբերվում է, պետք չէ ամեն ինչում համաձայն լինի Հայաստանի հետ, և դա վաղը բանակցություններում մանևրելու տեղ է թողնում։ Մենք հիմա չունենք արդեն այդ հնարավորությունը։ Արցախի նախագահն ասում է՝ Հայաստանի հետ ամբողջությամբ համընկնում է դիրքորոշումը։ Ժողովուրդ, հիմա հոդաբաշխ բացատրություն տվեք՝ եթե Արցախը Հայաստան է և վերջ, այսինքն՝ նույնն է, մեկ պետություն, Հայաստանի մարզ, էլ Արցախի ի՞նչը անկախ ճանաչի միջազգային հանրությունը։ Էս ի՞նչ դիլետանտիզմ է, պետական մակարդակով։ Ժողովուրդ, ախր էսքան հակասակա՞ն, դուք կողքից լսո՞ւմ եք ինչ եք խոսում։ Լիքը պարապ ժամանակ ունեք, երբ տուն եք գնում, մեկ ուղիղ եթեր պակաս մտեք ու դրա փոխարեն մի հատ լսեք նախորդ ելույթը, թե ինչն եք ճիշտ ասել, ինչը՝ սխալ, հետևություն արեք։ Մյուսներն էլ այդ մեկի արագ ասած բառերը կրկնելու փոխարեն, մի պահ թող մտածեն, օգտակար կլինի։

Կարճ ասած՝ սա անպատասխանատու իշխանություն է ուղն ու ծուծով։ Ամբողջ աշխարհում ման եկեք, ուրիշը չկա։ Ինքը չի սթափվի, դու պիտի սթափվես, Արցախը պետք է սթափվի։ Որքան շուտ, այնքան լավ։

yerevan.today