Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին. «Այբ»

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Այ սմասին ասվում է ՝ «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հայտարարությունում։

«Արդեն 14 տարի է՝ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է կրթական տարբեր նախագծեր՝ նպատակ ունենալով մրցունակ դարձնել հայկական կրթությունը և մեր երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն: «Այբ» դպրոցն իր կրթաթոշակային բաղադրիչով, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, լայն ճանաչում ձեռք բերած դպրոցական «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթներն ու Պատանի քիմիկոսների համահայկական և ուսանողական մրցաշարերը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, «ԱյբԼաբ»-երը, Արարատյան բակալավրիատը (ԱԲ) «Այբ»-ի գործունեության մի մասն են ընդամենը։ Մեր նախագծերում ամեն տարի ներգրավվում են Հայաստանի ու Արցախի շուրջ 1100 դպրոցներ և շուրջ 125 000 աշակերտներ։ Մեր կողքին են ավելի քան 250 բարերարներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «Այբ»-ը փորձում է իր կրթական ծրագրերը հասանելի դարձնել բոլորին և իր աջակցությունը բերել հայկական կրթության զարգացմանը։ Հայ ժողովրդին ծառայելու մեր վճռականությունն ու հաստատակամությունը սասանելու բոլոր փորձերը ապարդյուն և անհեռանկար են: «Այբ»-ը որակի, նվիրումի և մաքրության չափանիշ է դարձել Հայաստանում և աշխարհում, և մեր անվան հետ անհամատեղելի են միջակություն, գաղջություն և կոռուպցիա հասկացությունները:

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Հայալեզու մի ծրագրի, որը ստեղծվել ու կատարելագործվել էր ամենահեղինակավոր կազմակերպությունների՝ Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, պետության հետ համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ, ԱԲ-ը պետք է, 2018 թ. սեպտեմբերից սկսած, փուլային տարբերակով աստիճանաբար ներդրվեր Հայաստանի Հանրապետության ու Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ դառնալով որակական նոր նշաձող թե ուսուցիչերի, թե սովորողների և թե ողջ կրթական համակարգի համար։

Ինչի՞ կհասնեինք մենք բոլորով, եթե խոստումնալից այս ծրագիրը չկասեցվեր 2018 թ.-ին. այսօր արդեն ՀՀ-ում և Արցախում կունենայինք նոր որակի կրթական համակարգով ու վերազինված տասնյակ դպրոցներ, վերապատրաստված ուսուցիչների ուժեղ համայնք, միջազգային ճանաչում ունեցող դիպլոմի սպասող բազմաթիվ դպրոցականներ ու նրանց առջև բացվող նոր հորիզոններ։

Այս երկու տարիների ընթացքում, սակայն, մենք ոչ միայն չենք դադարել մեր առաքելությանը համընթաց առաջ շարժվել, այլև ունեցել ենք նոր նախաձեռնություններ. ներդրել ենք դպրոցական նոր մրցույթներ, ձևավորել մարզերի հետ նոր ձևաչափով համագործակցություն, սոցիալական ծրագրեր իրականացրել սահմանամերձ համայնքներում, ձեռք բերել միջազգային նոր գործընկերներ։ Ներկա համավարակը տեսանելի դարձրեց հատկապես կրթական համակարգի ճգնաժամը՝ ուրվագծելով ոլորտում առկա բացերը: «Այբ»-ն առաջիններից մեկն էր, որ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի միջոցով, արձագանքեց ստեղծված իրավիճակին։ «Քան» ակադեմիայի մեր հարթակը դարձավ անվճար հեռավար կրթության ամենահասանելի հարթակներից ու համապարփակ լուծումներից մեկը՝ այս ընթացքում առաջինն առաջարկելով իր օգնությունը բոլոր սովորողներին և ուսուցիչներին (հարթակը YouTube-ում ունի մեկ միլիոնից ավելի դիտում, կայքում գրանցված 28.000 օգտատեր, որից 4800-ն ուսուցիչներ են)։ Կրթական խառնաշփոթի մեջ որակյալ և մրցունակ բովանդակությունը հնարավոր եղավ ապահովել հիմնադրամի նախորդ երկու տարվա եռանդուն աշխատանքի արդյունքում, երբ հայերեն տեղայնացվեցին ավելի քան 15.000 տեսանյութ ու վարժություն։ Իսկ «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը համավարակային մեկուսացման առաջին իսկ օրվանից անխափան իրականացրել են Արարատյան բակալավրիատի առցանց դասավանդում` կիրառելով բազմաթիվ նորարարական մոտեցումներ և հիացմունքի առարկա դառնալով թե սովորողների, թե ծնողական համայնքի և թե մասնագետների համար:

«Այբ»-ը հաջողության պատմություն է, և մենք կամենում ենք այդ հաջողությունը դարձնել բոլորինս: Մենք գիտենք, թե ինչ պետք է անել որակ ստեղծելու համար, և պատրաստ ենք մեր գիտելիքներն ու փորձը ի սպաս դնել մեր երկրի հաջողությանը։ Տեղում կանգնելը, մաշված գաղափարների պատճենումը և միջակության ոգին կրթության մեծագույն թշնամիներն են: Այդ իսկ պատճառով մենք շարժվում ենք կրթության նորարարության ճանապարհով և մշակում կրթական նոր մոդելներ, որպեսզի կարողանանք լավագույն հնարավորությունը տալ մեր երեխաներին և նրանց սրտերում վառ պահել սովորելու և կատարելագործվելու կրակը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կողմերի ու կառույցների հետ, որոնք շահագրգիռ են կրթական բարեփոխումների հարցում և ուզում են Հայաստանը դարձնել կրթության երկիր»,– ասվում է հայտարարությունում։