Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Նոր Հայաստանի» թանկարժեք տղան

Yerevan.today-ը գրում է․

«Օրեր առաջ մենք ծավալուն նյութ էինք հրապարակել իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակում չծառայելու մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ պետական, ուսումնական հաստատություններին հասցեագրած հարցումների արդյունքում ստացած պատասխանների հիման վրա պարզել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ տերեկետումներով ավարտել է ուսումը և նույնպես տարեկետումներով երկու զորակոչից «պլստացել» է։

Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը պետք է որ ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։

Դատախազությունը պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով, որ 2019 թվականի երկու զորակոչերից Լևոն Քոչարյանին տարկետում է տրվել օրենքով սահմանված կարգով՝ առողջական վիճակով պայմանավորված, որը չեն կարող հրապարակել, քանի որ հանդիսանում է անձնական կյանքի գաղտնիք։

Մեղմ ասած, այլ պատասխան դժվար էր ակնկալել դատախազությունից: Հայտնի գաղտալսումների հրապարակելուց հետո անգամ դատախազությունը որևէ հանցակազմ չգտավ: Դատախազությունը, մեծ հաշվով, կրկնել էր այն, ինչ իրար հետևելով ասել էին Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ա․Քոչարյանի և ՊՆ պատասխանը կարող էր «ինքստինքյան» հասկացվել՝ հաշվի առնելով, որ եթե այդ ամենը եղել է ներքին պայմանավորվածության շրջանակում, դատախազության դեպքում այդպես չէ, իրենք պետք է հետամուտ լինեին՝ հասկանալու համար՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի շարք դեպքերում և հիմնականում, ուսման տարեկետումները ավարտվելուց հետո, անմիջապես զորակոչվում են, իսկ երբ ավարտողը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին է, ստանում է բժշկական տարեկետում, այն էլ՝ 2 անգամ։ Նամակին պատասխանի արագությունից հասկանում ենք, որ ընթերցել են ընդամենը ինչոր թղթեր, որևէ մեկին չեն հարցաքքնել։ Մի խոսքով՝ չեն ստուգել պատշաճ կարգով։ Պատկերացրեք, եթե սրա նման մի պատմություն լիներ նախկին պաշտոնյաների դեպքում, ինչպիսի՞ գործ կհարուցվեր, որքա՞ն կտանեին-կբերեին, ցուցմունքներ կվերցնեին, մեղադրանքներ կառաջադրեին, դատարանում դոշները կծեծեին, որ անպայման կալանք ընտրվեր խափանման միջոցը։ Դե նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, ճնշում կգործադրի և այլն։ Իսկ այս դեպքում, դուրս է գալիս՝ ամեն բան կարգին է, բոլոր թղթերը կան։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի որդու թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին և ԲՈԿ-ի հաստատմամբ ապա նա ազատվում էր զինվորական ծառայությունից: Իսկ ԲՈԿ-ը այն հաստատեց օրեր առաջ, Անդրանիկ Քոչարյանի որդին էլ ազատվեց պարտադիր ծառայությունից:

Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրվել է մայիսի 15-ին՝ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո:

Մամուլում նաև լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Մամուլը գրում էր, որ Գոգյանի վրա, հնարավոր է, ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի որդու աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից: Գոգյանը մամուլով արդեն անդրադարձել է՝ հերքելով այդ վարկածները»։

Սակայն հիմնական խնդիրը մնում է չպարզաբանված՝ բարձրաստիճան պաշոնյայի որդուն երկու անգամ տարեկետում է տրվել՝ բժշկական հիմնավորմամբ։ Տարեկետումը տրվել է մի գերատեսչության կողմից, որը ստուգում ու հսկվում է տարեկետման դիմած զինակոչիկի հայրը։ Այ այս հարցերի պատախանը պետք է ստանար դատախազությունը և հանրությանը ներկայացներ, որ մարդիկ էլ իմանային՝ արդյո՞ք այդտեղ կորուպցիոն գործարք չկա, եթե կա, գործ հարուցվեր, եթե ոչ՝ հանրությանը ներկայացվեր հնարավոր մանրամասներով, քանի որ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ի դեպ, նշենք նաև, որ շատ այլ դեպքերում պաշտպանության նախարարությունը, չի խուսափել բժշկական պատճառով տարեկետումների հիմքերը հրապարակայնացնելը, իսկ այս դեպքում, շատ կասկածելիորեն մերժում է հիմքերի մասին խոսելը։