Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սյունեցի համայնքապետերի տներում զենք են փնտրում

Սյունիքի հեղինակավոր ընտանիքների, կռված տղաների, համայնքապետերի դեմ, որոնք իրենց ազդեցությամբ կամ հարստությամբ պարտական չեն ներկա իշխանությանը, լայնածավալ քրեական հետապնդումներ են սկսվել, գրում է hraparak.am-ը:

Մամուլն արդեն գրել է, որ մայիսի սկզբին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանում, Տաթևում, Քաջարանում:

Համայնքապետերի տներում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել, հետաքննական, նախաքննական գործողություններ: Քրեական հետապնդման թիրախում Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է, Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

Մեր տեղեկություններով, սյունեցիների տներում զենք են փնտրում: Քրեական գործը, որի շրջանակում իրականացվում են խուզարկությունները, մեկն է: Հոդվածը, որով այն հարուցված է, իրավապահները չեն նշում: «Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընթանում է նախաքննություն», - հայտնում են Քննչական կոմիտեից:

Իսկ ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պատասխանատուներից Էդգար Ջանոյանը մեր հարցին, թե ինչ են փնտրել Կապանի ու Քաջարանի բնակիչների տներում, պատասխանեց. «Կոնկրետ գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նշված քաղաքներում: Ավելացնեմ, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե»:

Համայնքներում սրա կապակցությամբ մարդիկ բորբոքված են: Բողոք է հասունանում: «Մեր խաղաղ կյանքը խաթարված է: Թող Փաշինյանը գա, տեղում ծանոթանա Քաջարանում կատարված աշխատանքներին, համայնքի կյանքին, քաջարանցիների կարծիքները լսի, նոր հետո որոշեն», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետարանի մեր աղբյուրը:

«Քաղաքապետը նորմալ աշխատում ա, քաղաքում ահագին փոփոխություններ են եղել, մենք գոհ ենք», - ասաց երիտասարդ բնակիչներից Վ. Մ.-ն:

Առանձին ակտիվությամբ Սյունիքում հանդես է գալիս իմքայլական, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, որը, ըստ բնակիչների, ինֆորմացիա է հավաքում ընդդեմ համայնքների ղեկավարների, պահում է նրանց լարված վիճակում, աշխատում է նրանց դեմ: «Նկարում է, տեսանյութեր է ուղարկում վերևներ, անընդհատ մեր դեմ լարում է Փաշինյանին, բայց մենք նրան դեմ չենք, մենք միասնական հավաքվեցինք ու դիմավորեցինք վարչապետին քարոզարշավի ժամանակ», - ասում է Ա. Ա.-ն` Քաջարանից, նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը:

Ինչո՞ւ պետք է երիտասարդ փոխմարզպետը Քաջարանի համայնքապետի դեմ աշխատի: Քաջարանում ու Կապանում լուրեր են պտտվում, որ հակասությունները, իբր, եկել են դեռևս այն ժամանակվանից, երբ Փարամազյանը Քաջարանի պղնձամոլիբդենյին կոմբինատում էր աշխատում, որ, իբր, Նարեկ Բաբայանն ու նրա ընկերները ցանկացել են ինչ-որ ծառայություններ մատուցել կոմբինատին, սակայն մերժվել են: Նաև պատմում են, որ Նարեկ Բաբայանը մոտ է մարզի ոստիկանապետի, Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի հետ և խուզարկություններում դերակատարում է ունեցել:

Փոխմարզպետ Բաբայանը կտրուկ հերքում է այս լուրերը: «Ես առհասարակ կոմբինատի ղեկավարության հետ շփում չեմ ունեցել, երբեք անձնական հարցով չեմ դիմել, կարծում եմ` դա նրանք եթե ցանկանան, կհաստատեն, որ ես նրանց երբեք աշխատանքային առաջարկ չեմ արել, ու դա շատ լավ գիտեն նման բան գրողները», - ասաց Նարեկ Բաբայանը։ Նաև վստահեցրեց, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետին ճանաչել է նշանակվելուց հետո ու շփվել է նրա հետ զուտ ի պաշտոնե: «Իսկ Սիփան Փաշինյանն իմ կուսակցական գործընկերն է: Կարծում եմ, Փարամազյան Մանվելը կհաստատի, որ մեր մեջ երբեք լարվածություն չի եղել, միշտ աշխատել ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում ու երբեք իրար հետ անձնական հարց չենք ունեցել ու չենք քնարկել», - ասաց փոխմարզպետը:

Մանվել Փարամազյանը, սակայն հեռխոսազանգերի չպատասխանեց:

Ինչ խոսք, Սյունիքը բարդ մարզ է: Տարիներով Երևանից կտրված է եղել, սեփական հեղինակություններն ու իշխանիկներն է ունեցել, և հարաբերություններն էլ հեղափոխական իշխանության հետ չէին կարող հարթ լինել: Տարատեսակ քրեական միջադեպերը ոստիկանության մասնակցությամբ դրա ապացույցն են: «Ամենաթարմը», թերևս, Սիսանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նաև մի տարեց բնակչի՝ բռնության ենթարկված Գառնիկ Սիմոնյանի կոնֆլիկտն էր ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանի հետ, որի դեմ ներկայում քրեական գործ է հարուցված:

Այնուամենայնիվ, թվում է մեզ՝ դժվար թե սյունյաց համայնքապետերի դեմ մասշտաբային հետապնդումների հիմնական պատճառը միջանձնային հարաբերությունները լինեն: Սա նման է հատուկ կազմակերպված միջոցառումների, յուրօրինակ «բացատրական աշխատանքների», որոնք ինչ-որ անհասկանալի հաշվեհարդարի մի ամբողջ մարզի ինքնակառավարման մարմիների դեմ:

Սյունեցի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է, որ Սյունիքը Արցախից հետո երկրորդ ուժեղ հայկական աշխարհն է, կռված ռեգիոն է, որտեղ շատ հզոր է հայրենասիրական ոգին: Այսօր Սյունիքը ներքաղաքական առումով վտանգավոր են համարում: «Այդ համայքների ղեկավարները մեծ ու ազդեցիկ օջախների, ցեղերի ներկայացուցիչներ են, իրենք իրենց էությամբ անկախ են ու այսօրվա իշխանությունն այնտեղ մեծ ազդեցություն չունի: Օրինակ, Կապանի քաղաքապետ Փարսյանը, որի դեմ գործ կա, հեղինակավոր մարդ է, ոտքերի վրա ամուր կանգնած բիզնեսմեն է, որն այս իշխանությանը ոչնչով պարտական չի: Նույնը Գորիսի քաղաքապետն է՝ Առուշան Առուշանյանը, որի դեմ շինծու գործ են հարուցել: Մարդը գնացել է, իր պարտքն է ուզել, պարտք ուզողի դեմ գործ են հարուցել»:

Ըստ պաշտոնաթող գնդապետի, խուզարկությունները ունեն մարդկանց ահաբեկելու, զենքի հավանական պաշարները հավաքելու, մարդկանց աքցանի մեջ առնելու ու ճնշելու նպատակ: «

Դաշտերը մշակված չեն, գյուղատնտեսությունն անկում է ապրում: Հիմա սպանդանոցների հարցն է սրվելու, մարդիկ ավելի են սնանկանալու, ու հնարավոր ընդվզումները քրեական գործերով կանխելու, ահի մթնոլորտ տարածելու, մարդկանց իրենց ենթարկելու տարբերակ է»: Ինչո՞ւ է պետք մարդկանց ահաբեկել, ինչ նպատակով բայց: «Պետք է հավաքել զենքերը, որոնք դեռ կարող է և կան մշտապես կռվող սյունեցիների մոտ, հեղինակազրկել հզոր ընտանիքները, որոնք վաղը կարող են հայրենիքի ինքնապաշտպանությունը կազմակերպել, ժողովրդի դիմադրությունը, եթե հողերը հանձնեն»: