6 մլն 720 հազար. քաղաքապետարանի պաշտոնյաների նոր պարգևավճարները
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մայիսի 8-ի կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել քաղաքապետարանի 20 պաշտոնյաներ։ Այս մասին գրում է panorama.am-ը։
«Պարգևավճար ստացածների թվում են Մարությանի բոլոր չորս տեղակալները, նրանցից յուրաքանչյուրին քաղաքային բյուջեից տրամադրվել է 480 հազարական դրամ։
Նույնքան գումար են ստացել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը։
200 հազար դրամ պարգևավճար է տրամադրվել քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանին։
280 հազարական դրամ պարգևավճար են ստացել 13 վարչությունների պետեր։
Ուշագրավ է, որ նույնիսկ համավարակի օրերին, երբ բազմաթիվ երևանցիներ սննդի խնդիր ունեն, քաղաքապետարանի պաշտոնյանները չեն հրաժարվում պարգևավճարներից։ Հիշեցնենք, որ շատ երկրներում պաշտոնյանները կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում գնացել են աշխատավարձերի կրճատման»,– գրում է կայքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար