Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների եւ ենթակայական մոտեցումների տեղիք է տվել:
Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման նորոգման վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլեւ կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը: Վերջիններիս տրվում է նաեւ լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները:
Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների եւ հասարակության պատասխանատվության բարձրացմանը: Շատ ժողովուրդների համար երազանք է մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը: Պատմական եւ մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան եւ ապագայի ուղեգիրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար