Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից եւ 8 անգամ՝ Ալիեւից. Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը politeconomy.org-ում գրում է, որ Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից եւ 8 անգամ՝ Ալիեւից։

Սովորաբար, երբ համեմատականներ են անցկացվում տարբեր երկրների ղեկավարների գործունեությունների միջեւ, հիմնականում օգտագործում են էմոցիոնալ գնահատականներ: Մի մասի համար նույն փաստը կարող է դրական ընկալվել, իսկ մյուսների համար՝ բացասական: Եվ դրա համար էլ նման գնահատականները մեծամասամբ սուբյեկտիվ բնույթ են կրում:

Սակայն կան նաեւ օբյեկտիվ ցուցանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նման համեմատականներ իրականացնելը: Օրինակ, կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում այս կամ այն երկրի ղեկավարի գործունեության էֆեկտիվությունը ավելի հեշտ է գնահատել: Քանզի այդ վարակի ցուցանիշը հենց այդ էֆեկտիվության գործակիցն է իրենից ներկայացնում: Սակայն այստեղ էլ կա իր առանձնահատկությունը: Օրինակ, չի կարելի համեմատել ԱՄՆ-ի եւ Չերնոգորիայի կամ Ռուսաստանի եւ Դանիայի ցուցանիշները: Քանզի երկրների ծավալների տարբերությունը նույնպես թույլ չի տալիս օբյեկտիվ համեմատություն կատարել:

Այդ տեսանկյունից Հայաստանի իշխանությունների գործունեության էֆեկտիվության ցուցանիշները համեմատելի են Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Քանզի մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, ունենք համեմատաբար համարժեք տարածքային ծավալներ եւ բնակչություն:

Որպեսզի հասկանանք, թե ինչ էֆեկտիվությամբ է գործում Հայաստանի իշխանությունն այս վիրուսի դեմ, համեմատենք այն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշների հետ:

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

Եթե հաշվենք, որ Հայաստանում բնակչության թիվը կազմում է մոտ 3 մլն, Ադրբեջանում՝ մոտ 10 մլն, իսկ Վրաստանում՝ մոտ 3,7 մլն, ապա կարձանագրենք, որ վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ: Սրանք էմոցիոնալ գնահատականներ չեն, այլ չոր թվեր են, որոնց հետեւում գտնվում են մարդկային կյանքեր:

Ինչ վերաբերում է մահացածների քանակին, ապա նույն օրվա դրությամբ Հայաստանում վիրուսից մահացել էր 67 մարդ, Ադրբեջանում՝ 43, իսկ Վրաստանում՝ 12: Եթե կրկին այս թվերը համեմատենք բնակչության քանակների հետ, ապա կստացվի, որ մեր մոտ մահացածության ցուցանիշը Ադրբեջանից ավելի վատն է 5,75 անգամ, իսկ Վրաստանից՝ 7,6 անգամ:

Եթե փորձենք դուրս բերել այս ցուցանիշների, այսպես կոչված, միջին թվաբանականը, ապա կստացվի, որ Հայաստանի ցուցանիշներն Ադրբեջանից վատն են, ավելի քան 5 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 9 անգամ:

Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած, ստացանք վիրուսի դեմ պայքարի էֆեկտիվության երեք երկրների գործակիցները:

Սակայն այս ամենին պետք է ավելացնենք նաեւ այն, որ վիրուսը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում տարածվել է դրսից: Այսինքն, զբոսաշրջիկներից է եկել այս վիրուսը տարածաշրջան: Իսկ հիմա հաշվենք, թե, օրինակ, քանի՞ զբոսաշրջիկ է անցյալ տարի եկել Հայաստան: Այդ թիվը կազմում է մոտ 1,9 մլն: Վրաստան է անցյալ տարի այցելել մոտ 9,2 մլն մարդ: Ադրբեջան՝ մոտ 3,1 մլն:

Ստացվում է, որ օբյեկտիվորեն վիրուսն ամենաշատը պիտի տարածվեր Վրաստանում՝ Հայաստանից մոտ 4,8 անգամ ավելի, հետո Ադրբեջանում՝ մեզնից մոտ 1,6 անգամ ավելի: Սակայն, ունենք ճիշտ հակառակ ցուցանիշները: Եթե այդ ցուցանիշները բազմապատկենք իրար, ապա կստացվի, որ Փաշինյանի կառավարման էֆեկտիվության գործակիցը Վրաստանի վարչապետ Գախարիայից ցածր է ավելի քան 35 անգամ, իսկ Ալիեւից՝ 8 անգամ:

Այս ցուցանիշները մենք ստացել ենք ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում:

Այստեղ չենք հաշվարկել, որ թեստավորումների քանակը Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի է եղել Վրաստանից, սակայն 5,5 անգամ պակաս է եղել Ադրբեջանից:

Իհարկե, այստեղ պետք էր հաշվի առնել նաեւ ժողովուրդների ընդհանուր մակարդակը: Նրանց կենցաղային կուլտուրայի, պատկերացումների եւ մենթալիտետի տարբերությունները:

Սակայն, եթե վրացիների մակարդակը կարելի է ավելի բարձր համարել մերինից, ապա հաստատ ադրբեջանցիներինը այդպիսին չի կարելի համարել:

Այս տեսանկյունից, եթե Արսեն Թորոսյանը Վրաստանի պարագան կարող է համարել՝ որպես երջանիկ պատահականություն, ինչը վիճելի է, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասով:

Վերը նշվածից հստակ երեւում է, թե ինչ աստիճանի ոչ արհեստավարժ կառավարում կա Հայաստանում, որն իր որակով համեմատելի չէ ոչ միայն Վրաստանի, այլեւ նույնիսկ Ադրբեջանի կառավարման որակի հետ: Պարզապես ցավալի է, որ իրեն «հեղափոխական» հռչակած իշխանությունը Հայաստանում իրեն թույլ է տալիս լինել այս չափ ինքնավստահ ու անպատասխանատու: Հանգամանք, որը պիտի վիրավորական լինի մեր ժողովրդի համար:

Սակայն, բացի ոչ պրոֆեսիոնալիզմից, այստեղ կա նաեւ մաքուր քաղաքական գործոնը:

Սուր ճգնաժամային պայմաններում՝ պատերազմ, բնական աղետ եւ այլն, սովորաբար երկրի ղեկավարը փորձում է համախմբել հանրությանը իր շուրջ, որպեսզի մարտահրավերին դիմակայելն ավելի էֆեկտիվ լինի: Նույն ուղիով են գնում Ադրբեջանում, Վրաստանում եւ ողջ աշխարհում: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ դա չի գիտակցվում եւ, ցավոք սրտի, այդ շարքում է գտնվում նաեւ Հայաստանը:

Քաղաքագիտական հստակ թեզ է նաեւ այն, որ նման երկրներում բնական աղետի դեմ պայքարը ձախողված է լինելու: Քանզի պառակտված հանրությունն իր գլխավոր ուշադրության կենտրոնում իրական վտանգը չի պահում:

Սա օբյեկտիվ օրինաչափություն է: Քանզի եթե երկրի ղեկավարը հանրությունը բաժանում է «սեւերի» եւ «սպիտակների», ապա ինչո՞ւ նրա խոսքը պիտի լեգիտիմ լինի հանրության այն մասի համար, որը նրան չի ընդունում:

Նույնիսկ ամենամեծ բռնապետը կարող է համախմբել հանրությանը վտանգի առջեւ, ինչպես դա եղավ, օրինակ, պատերազմի ժամանակ Ստալինի դեպքում: Քանզի նույնիսկ Ստալինը հասկացավ եւ կարեւորեց գլխավորը երկրորդականից, երբ սկսվեց պատերազմը:

Փաշինյանի պարագայում նրա գլխավոր օրակարգը իր կողմից հռչակված թշնամիների դեմ պայքարն է: Վիրուսը այդ շարքում գտնվում է երրորդ-չորրորդ տեղում: Արդյունքում, վիրուսի իրական լինելու հարցում վստահությունը պակասում է ոչ միայն իր հակառակորդների, այլեւ կողմնակիցների շարքում: Սա քաղաքագիտական դասագրքային օրենքներից է, որի մասին, ցավոք, չգիտի Փաշինյանը:

Հենց դրա պատճառով է, որ Հայաստանում վիրուսի հանդեպ տարատեսակ բնույթի դավադրական տեսություններն ամենաշատն են տարածված: Եվ այդ հարցում մենք կարող ենք համեմատվել նույն ամերիկացիների հետ, որտեղ, երկրի ղեկավարը նույնպես պառակտելով իր հանրությունը՝ փորձում է քավության նոխազ գտնել, ասենք՝ ի դեմս չինացիների:

Ահա, թե ինչու Հայաստանը չի կարողանա խուսափել տարածաշրջանային «Իտալիա» դառնալու ճակատագրից, եթե երկրի կառավարման ոլորտում արագ փոփոխություններ չլինեն: