Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում՝ նոր վարչապետով․ սա է քաղաքական իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզը․ Անդրանիկ Թևանյան

 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է «Վարչապետափոխության և նոր կառավարության ձևավորման մասին․ սցենարային ուղղություններ» վերտառությամբ հոդված, որը ներկայացնում ենք ստորև․

«Ներկայումս քննարկվում են քաղաքական իրավիճակի հանգուցալուծման հետևյալ սցենարները՝

1․ Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձևավորում՝ նոր վարչապետի գլխավորությամբ,


2․ Գործող վարչապետի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իմ պատկերացումը շատ հստակ է․ այս կառավարությունը և հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու և ստեղծված իրավիճակին ոչ համարժեք։ Վարչապետը հանրային մոբիլիզացիա և համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում և ատելություն է քարոզում։

Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային և սոցիալ–տնտեսական ճգնաժամի համար։ Նա առաքելություն չուներ մինչև ճգնաժամը և աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ։ Առավելևս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները։

Վարչապետն առնվազն կոմպետենտության հարցում ոչ լեգիտիմ է, իսկ այս կառավարությունը կորոնավիրուսից ոչ պակաս մարտահրավեր է մեր պետության համար և ենթակա է փոփոխության։

Ես նախընտրում եմ անցնցում փոփոխությունները։ Ճանապարհային քարտեզը սա է՝ Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում (բնականաբար՝ նոր վարչապետով), որին հնարավոր է հասնել միայն հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով։

Նոր կառավարության հիմնական գործառույթը պետք է լինի կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական մարտահրավերներին դիմակայելը։ Արցախի բանակցային գործընթացում ու հայ–ռուսական հարաբերություններում նույնպես կարևոր անելիք կա։

Անցումային խնդիրների կարգավորումից և կորոնավիրուսային մարտահրավերի հաղթահարումից հետո կարելի է որոշում կայացնել խորհրդարանական ընտրությունների մասով։

Հատուկ ընդգծեմ, որ նոր կառավարության ձևավորման գործընթացում նոր վարչապետի հարցը կարող է ինչպես միավորող, այնպես էլ բաժանող դեր կատարել։ Այս առումով պետք է շատ պրագմատիկ և ռացիոնալ լինել։

Քաղաքական զարգացումները պլանավորելիս և քաղաքական խնդիրները լուծելիս կարևոր է ոչ միայն դրա տեղեկատվական ու հոգեբանական, այլ նաև իրավական բաղադրիչը։ Առանց իրավական բլոկը հաշվի առնելու՝ հնարավոր չէ։

Սահմանադրության 115–րդ հոդվածում նշված են բոլոր այն կետերը, որոնք առնչվում են վարչապետի փոփոխությանը։ Տեղին եմ համարում դրանք ստորև ներկայացնելը՝

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»: