Բուհերի ուսանողների վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել է 82 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվ՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ:
Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի`
1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով:
2) 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, տարեկան ուսման վարձի մինչև 20 տոկոսի չափով:
Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել էր 82 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար