Չեմ բացառում, որ դիմակների կրումը փակ տարածքներում պարտադիր լինի 1 կամ 2 տարի․ նախարար
Դիմակների կրումը փակ տարածքներում եւ հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պատրադիր է լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:
«Ես չեմ բացառում, որ դա լինի, օրինակ, մեկ կամ երկու տարի։ Ես բազմիցս նշեմ եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի», - ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ գոյություն ունեն դիմակը ճիշտ կրելու կանոններ, որոնց հետեւելը կվազեցնի վարակման ռիսկը։ Նախարարի խոսքով՝ մարդկանց մեջ պետք է ձեւավորվի դիմակը ճիշտ կրելու մշակույթը, սովորույթը, ինչպես, օրինակ, երեկոյան ատամները մաքրելու սովորույթը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ մարդիկ, ովքեր առողջական պատճառներով չեն կարող կրել դիմակներ, պետք է հսկողության տակ գտնվեն եւ աշխատավայրում այլ մարդկանց առողջությունը չվտանգեն։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ