«Ալավերդցի Վահագը» կրկին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 21-ին, բավարարեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի՝ Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները։
Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար