Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես աշխատելու եմ, կառույցն անտեր չեմ կարող թողնել, գնալ. Սմբատ Գոգյան
Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես, ամեն դեպքում, աշխատելու եմ, կառույցն անտեր չեմ կարող թողնել, գնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դեմ են իր հրաժարականին և հույս ունեն՝ դիմումը չի ստորագրվի:
Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, որ հրաժարականի դիմումից հետո հանդիպել է վարչապետի հետ՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել մամուլի հրապարակումները, և եթե ասելիք լինի, գրառում կկատարի:
Հարցին՝ իր հետ խոսակցություններ եղե՞լ են այլ պաշտոնի նշանակվելու մասին, Գոգյանը պատասխանեց. «Քանի դեռ ԲՈԿ-ի նախագահ եմ, ուրիշ պաշտոնի մասին ոչ մտածել եմ, ոչ խոսել եմ»:
Հիշեցնենք՝ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է մայիսի 14-ին: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար