Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որեւէ կապ ունեն մաքսանենգության հետ. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժին, որպեսզի ապացուցեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները որեւէ կապ ունեն այն մաքսանենգության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, վարչության շենքից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց Արթուր Դանիելյանը։

«Իշխանությունների կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր։ Տվյալ դեպքում, այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի ուղտ լինելու ապացուցելու բեռը։ Այսինքն՝ մենք ունենք փաստեր՝ կա կենդանի, որը շաբաթներ շարունակ կարող է քայլել անապատում, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկությունները, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կենդանուն չեն տեսնում եւ պահանջում են՝ մարդիկ ապացուցեն, որ սենյակում կա ուղտ։ Խոսքը ծխախոտի եւ ադամանդի ապօրինի ներմուծման մասին էր։ Փաստացի մենք ունենք ինքնաթիռներ մի քանի երկրում, ունենք մաքսանենգ բեռ, ունենք բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, չգիտես՝ ինչու իրավապահ մարմինները ոչ թե հարցաքննում են կարգո տերմինալի աշխատակիցներին, օդաչուներին, մաքսավորներին, որոնք թույլ են տվել առանց ակցիզի այդ ծխախոտը դուրս գա Հայաստանից, այլ կանչել են հարցաքննության ֆեյսբուքյան այն օգտատերերին, որոնք ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել։ Ես կակնկալեի, որ երկրից կարանտինի շրջանում տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, առնվազն պետք է կասեցվեր լիազորությունները մաքսայինի պետի, Քաղավիացիայի ղեկավար Տաթիկ Ռեւազյանի»,- ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ որեւէ քաղաքական քայլեր չեն ձեռնարկում եւ չեն էլ ցանկանում պարզել մեղավորներին։

Նա հայտնեց, որ բաժնում որեւէ բացատրություն չի տվել։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում քֆուր դներ, ասում էր՝ ինչ ուզում եք արեք, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ մի հավատացեք. արել եմ, անելու եմ ինչ ուզում եմ։ Իշխանությունները պետք է հասկանան, որ այս՝ տանել-բերելով, ոչ էլ ազատազրկելով՝ ազատ խոսքի հարցը չեն կարողանալու լուծել։ Եթե ուզում են մեդիահարձակումների թիրախ չլինել, ապա պետք է դադարեն օրինազանց գործունեություն իրականացնել»։

Հարցին՝ արդյոք իրեն չհամոզե՞ց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը, որում նա հայտնում էր, որ որ ոչ մի անօրինականություններ չի անում իշխանությունը, մաքսանենգությամբ չի զբաղվում, չի թալանում, Արթուր Դանիելյանն ասաց. «Ես իր խոսքերին արդեն 4 տարի է, որ չեմ հավատում, որովհետեւ այդ մարդուն անձամբ ծանոթ եմ։ Նա որեւէ հակափաստարկներ չի բերել։ Նա չի ասել՝ այո, ինքնաթիռներ եղել են, կամ՝ ոչ, ինքնաթիռներ չեն եղել։ Ես որեւէ հակափաստարկ չեմ լսել։ Հերթական էմոցիոնալ, շանտաժային բնույթի ելույթ եմ տեսել»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։