Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Նվազագույն վնասը համայնքին՝ 280 մլն․Ղալումյանի գործողություններին արձագանք չկա

 Դավիթ Խաժակյանի երեկվա հայտարարությանը, որն ավելի շատ բացահայտում էր, դեռևս իրավապահների կողմից արձագանք չի եղել։ « Արձագանք չի եղել, ինձ հետ չեն կապվել, ես նույնիսկ տեղյակ չեմ՝ հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ ոչ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Խաժակյանը։ Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ Մեզ հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ իր հետ խոսել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետ Մարությանը այդ դեպքի վերաբերյալ տեղեկացրել է իրավապահներին․

«Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ եղել է նման բան, քաղաքապետը տեղեկացրել է իրավապահներին, խուսափեց խոսել այդ կազմակերպությունների ծագումնաբանության մասին, թե արդյոք դրանք կապվա՞ծ են Ղալումյանների հետ, խոսքը Փաշինյանի քավոր Ղալումյանի մասին է, բայց, ըստ էության Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը հաստատեց, որ կեղծարարը իրենց ազգականն է, և չհերքեց նաև, որ, ըստ էության, իրենց միջև կապ էլ կա, և եթե Իջևանի քաղաքապետը նրա հետ հանդիպում է տարին մեկ անգամ, ինչպես ինքն է նշել, ապա ես ունեմ տեղեկություններ, որ Վահե Ղալումյանը շատ ավելի հաճախ է հանդիպում Վահագն Ղալումյանի հետ, և հաշվի առնելով, թե ինչ բարդ մեխանիզմ է գործել, ես կարծում եմ, որ որևէ բիզնեսմեն, տեսնելով, թե երկրում ինչ խստություն է պահպանվում հակակոռուպցիոն գործառույթներում, նման ռիսկի չէր դիմի՝ կեղծելու բազմաթիվ բանկային երաշխիքներ, որի հետևանքով համայնքին պատճառվել է մի քանի հարյուր միլիոնի հասնող դրամի վնաս»։

Խաժակյանի խոսքով՝ վնասը 2 ուղղություններով է․ նախ կանգ են առել շինարարական աշխատանքները, ապա նաև բանկային երաշխիքի չափով գումարը չի մուծվել, որը, ըստ Խաժակյանի, կազմում է մոտ 280 մլն դրամ․

«Վնասը 2 կողմից է գալիս․ առաջինը այն է, որ այսօր շինարարական աշխատանքները պետք է դադարեցված լինեն, ինչը նշանակում է, որ նախատեսված ասֆալտապատումները կանգնում են, և եթե այսօր մայրաքաղաքում կա որևէ ասֆալտապատում, ապա այն օրինական է։ Ես ունեմ տեղեկություն, որ, օրինակ, Գյումրիի միջքաղաքային ճանապարհին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները առանց տեխնիկական հսկողության, որովհետև նույն կազմակերպությունն էր շահել, ինչը ևս անօրինական է։ Սա վնաս 1-ին, որ ձգձգվում են շինարարական աշխատանքները։ Վնաս 2-րդ․ մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ եթե պայմանագիրը լուծվում է, ապա բանկային երաշխիքի չափով գումարը գանձվում է տվյալ կազմակերպությունից։ Ընդամենը 1 դրվագով շուրջ 280 մլն դրամի մասին է խոսքը, որը պետք է գանձվեր միայն տեխհսկողության համար։ «Ռաշն Վոյաժ»-ի մասով ես ունեմ կասկածներ, որ ավելի խորն է եղել ամեն ինչ։ «Ռաշն Վոյաժ»-ի պայմանագիրը չի կնքվել, քանի որ համապատասխան թղթաբանությունը չի ապահովվել, և իրենք համարել են, որ պայմանագիրը կնքելու անհրաժեշտությունը էլ չկա , և դրանով ստեղծվել է իրավական մի վիճակ, որով «Ռաշն Վոյաժ»-ը, որի տնօրենն ու սեփականատերը Վահագն Ղալումյանն է, խուսափել է խզված պայմանագրի հետևանքները կրելուց։ Սա արհեստակա՞ն է արվել, թե՞ ոչ, ես չգիտեմ, որովհետև երաշխիքի կեղծումը քրեական հանցանք է և այստեղ մեղմացուցիչ հանգամանքներ չկան, բայց ես այդպիսի տարբերակում տեսնում եմ։ Ավելին՝ ես երեկ հրապարակեցի նաև, որ «Էտալոն գրուպի» մյուս մրցույթներում պայմանագիր չեն կնքել՝ միայն երեկ՝ 11։30-ին կայացված որոշումներով։ Այսինքն՝ ես ժամը 11-ին տեսանյութն եմ տարածում, 11։30-ին իրենք գումարում են մրցութային հանձնաժողովի նիստ և համարում, որ մրցույթը չպետք է շնորհվի «Էտալոն գրուպի»-ն այն դեպքում, որ 2 շաբաթ է, ինչ բանկը տեղեկացրել է քաղաքապետարանին , որ կնքված բանկային երաշխիքները կեղծ են։ Ըստ Էության, 2 շաբաթ շարունակ «Էտալոն գրուպի»-ի մասով իրենք ոչ մի միջոց չեն ձեռնարկել , և ինձ համար տարօրինակ է, որ այս չափերի հասնող կեղծումները դեռևս լայն հնչողություն չեն ստացել և Դատախազությունն ու քաղաքապետարանը սրան չեն արձագանքել։ Սա առաջին դեպքը չէ, եղել են այլ կեղծ բանկային երաշխիքներ, որոնք պարզապես չեն լուսաբանվել և որևէ բան չի էլ հրապարակվել»,- ասաց Խաժակյանը։

«Լույս» խմբակցության ղեկավարը նաև նշեց՝ կասկածներ ունի, որ « Ռաշն Վոյաժ»-ի հետ համագործակցությունը շատ ավելի շուտ են դադարեցրել և պայմանագիր չեն կնքել, որպեսզի որոշակի առումով մեղմացումներ լինեն․

«Երեկ 11։30-ին դադարեցրել են «Էտալոն գրուպ»-ի հետ պայմանագիրը , «Ռաշն Վոյաժ»-ի հետ շատ ավելի շուտ են դադարեցրել՝ այն փուլում, երբ դեռևս պայմանագիր կնքված չի եղել, բայց իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել։ Ես դատում եմ եղած նյութերից, բայց գուցե իրենք դա ունեցել են, պարզապես չեն հրապարակել, և հետո որոշել են ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծել, պազապես չշնորհել պայմանագիրը, որը շատ դրվագներում մեղմում է։ Այստեղ գործել է 2-ի փոխկապակցված սխեմա․ մեկը պետք է մասնակցեր շուրջ 600 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներին, մյուսը, իր հետ փոխկապակցված կազմակերպությունը պետք է գար տեխհսկողություն իրականացնելու »,- ասաց Խաժակյանը։