ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին նշանակվել է ՇՄ դատախազի տեղակալը
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել ՇՄ դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից:
«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել էին ԱԱԾ-ից։
Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Նշել էինք նաեւ, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար