ԵԽԽՎ համազեկուցողը «շատ լավ լուր» է որակում Հայաստանի իշխանությունների դիմումը Վենետիկի հանձնաժողովին
Հայաստանի իշխանությունները որոշել են հայցել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին, և դա շատ լավ լուր է, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը։
«Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու՝ կառավարության որոշումը և խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկ հանձնաժողովի կարծիքի շուրջ՝ նախքան հետագա քայլերին դիմելն ու հանրությանը տեղյակ պահելը։ Ես սպասում են այդ կարծիքին՝ տեսնելու, թե ինչպես են դա հաշվի առնելու», - ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն՝ ասել է համազեկուցողը:
«Այս որոշումը Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», - նաև ընդգծել է Կիլջունենը:
Հիշեցնենք՝ շաբաթ օրը ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Ըստ վարչապետի՝ կառավարությունն այժմ քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն դիմել են Վենետիկի հանձնաժողով:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:
Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը:
Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար