Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անիմաստ ենք համարում ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը. Անի Սամսոնյան

Անիմաստ ենք համարում ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի իշխանության հայելին է. Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Հանրային խորհուրդը՝ որպես ինստիտուտ, ստեղծման եւ ձեւավորման օրվանից հանրության ընկալումներում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ունեցել անաչառություն եւ վստահություն օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելիս։

2019 թվականի դեկտեմբերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը, որը խորհրդի նախագահ նշանակվեց Կառավարության նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, Հոդված 2-ի՝ այս մարմնի խնդիրն է Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը։

Ելնելով Հանրային խորհրդի գործառույթների բովանդակությունից եւ էությունից՝ Հանրային խորհրդի անդամը եւ հատկապես նախագահը, պետք է ունենա բավարար հեղինակություն, վստահելիություն, բարեկրթություն եւ վայելի հարգանք հասարակության տարբեր շերտերի կողմից։

Ստյոպա Սաֆարյանը թե՛ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց առաջ, եւ թե՛ հետո աչքի է ընկել խիստ կողմնակալությամբ եւ հակահասարակական վարքագծով։

Մասնավորապես․

Սոցիալական հարթակներում նրա գրառումները եւ մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով եւ զանազան պիտակավորումներով, որը ստեղծում է ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ։

Նպաստում է ապատեղեկատվության տարածմանը եւ մեդիաանգրագիտությանը։

Ցուցաբերում է ոչ հարգալից մոտեցում եւ տարածում է ատելություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացվող գաղափարների, առաջարկների եւ որդեգրած այլախոհության նկատմամբ եւ քաղաքական գործիչների նկատմամբ։

Թիրախավորում է հասարակական-քաղաքական դաշտում ակտիվության ցուցաբերած կանանց եւ վիրավորում նրանց՝ պայմանավորված կնոջ սեռով եւ հատկանիշներով։

Անհանդուրժողականություն եւ խտրականություն է ցուցաբերում ՀՀ մեդիադաշտում գործունեություն ծավալող լրատվամիջոցների նկատմամբ՝ վնաս հասցնելով նաեւ մտքի, խղճի եւ խոսքի ազատությանը։

Խրախուսում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆեյք օգտահաշիվների միջոցով ատելության խոսքի տարածմանը։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում դատական համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ փորձ անելով քաղաքական շահարկումների ենթարկել վերջինիս գործունեությունը եւ վտանգելով ՄԻՊ ինստիտուտի անկախությունը, օբյեկտիվ աշխատանքը։

Խրախուսում է ինքնադատաստանով զբաղվող զանազան խուլիգանական խմբակների գործունեությունը։

Չի գիտակցում հանրայնորեն վտանգավոր իր վարքագծի հետեւանքները։

Ուսումնասիրելով Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը՝ արձանագրում ենք, որ վերջինս աչքի է ընկնում որպես հակասոցիալական, անհանդուրժող, ատելություն եւ վիրավորանք տարածող սուբյեկտ, որը չի կարող կյանքի կոչել Հանրային խորհրդի՝ օրենքով սահմանված խնդիրները եւ գործառույթները եւ չի կարող լինել հարգված միջնորդ հանրության եւ Կառավարության միջեւ։ Այս պաշտոնում տվյալ անձի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավարական, սիրո եւ համերաշխության Հայաստանի համար։ Վերջինիս վարքագիծը բացասական ազդեցություն է թողնում նաեւ Հանրային խորհրդի մյուս անդամների գործունեության վրա։

Այս իրողությամբ մտահոգված շատ մարդիկ մեզ դիմում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջենք հեռացնել Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։

Մենք անիմաստ ենք համարում այդ հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է։

Իսկ որքանով է Հանրային խորհրդի նախագահի բարեվարքությունը ընդունելի Խորհրդի մյուս անդամների համար, կարծում եմ վերջիններս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնեն այդ հարցը»: