Փաստորեն սենսացիոն հայտարարություն արեցի՞. Փաշինյանը՝ պետբյուջե վերականգնված գումարների մասին
Իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե կոռուպցիոն հանցագործություններից, քանի որ գլխավոր դատախազություն այլ թվեր է ներկայացնում, ԱԱԾ–ն այլ։
«Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտանաբերվել, որտեղ 28, թե 30 միլիոն դոլար գումար կար, հետո այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, որքան հիշում եմ նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը եւ այդ գումարն օգտագործվեց պաշտպանական անվտանգային կարիքների համար։ Ահա այդ հատվածը վերականգնվել ընթացակարգերով, այլ Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով եւ այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է եւ ամեն անգամ այս հաշվառումն անելիս միշտ այդ պրոբլեմն ունենում ենք։ Նախկինում հրապարակային չե՞նք հայտարարել այս մասին. փաստերեն սենսացիոն հայտարարություն արեցի՞»,– ասաց վարչապետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար