Ինչքան գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են. Փաշինյանը՝ Վանեցյանի միջոցով Մինասյանին գործարք առաջարկելու մասին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով Մինասյանին առաջարկել է խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից՝ քրեական գործ չհարուցելու դիմաց. արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այս պնդումը։ Այսպիսի հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ ասուլիսի ժամանակ:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր առաջին հայտարարությամբ պետք է իրավապահ մարմինները զբաղվեն։ Ինչքան գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են։ Ասել եմ, որ իմ հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում։ Առավել եւս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Այդ հարցի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար