Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով առավել մեծ վնաս են կրում ՀՀ մարզերի ընտանիքները

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանում ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների ծավալը փետրվարի համեմատ նվազել է 14.3 միլիոն դոլարով (կամ 10.8 տոկոսով): Ընդ որում, երկրների շարքում ամենամեծ բացարձակ անկումը գրանցվել է Ռուսաստանի մասով՝ 7.9 միլիոն դոլարով (կամ 13.2 տոկոսով):

Նշենք, որ Ռուսաստանում եւ Հայաստանում համավարակի հետ կապված սահմանափակումները (ներդրվել էին միայն մարտի երկրորդ կեսին) դեռ չեն հասցրել ցույց տալ իրենց բացասական հետեւանքները: Դատելով առաջին եռամսյակի պաշտոնական տվյալներից՝ մեր քաղաքացիների՝ ՌԴ ժամանակավոր միգրացիայի եւ ժամանման ցուցանիշները մեկ տարվա ընթացքում չեն նվազել: Այդպես, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանում միգրացիոն հաշվառման համար ավելի քան 127 հազար ՀՀ քաղաքացի է դիմել: Իսկ ահա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նույնիսկ մի փոքր ցածր էր՝ չհասնելով 123 հազարի: Այս ցուցանիշները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, ուստի մարտի իրավիճակի մասին կարելի է միայն ենթադրություններ անել:

Ռուսաստանից տրանսֆերների անկման հիմնական պատճառը մարտին ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ ամրապնդումն է՝ փետրվարի համեմատ 14.5 տոկոսով: Այդ իսկ պատճառով մարտին դրամական փոխանցումների քանակի կորուստները 7.5 միլիոն դոլարի էին հասել, այսինքն, մարտին «ռուսական» փոխանցումների գումարի ընդհանուր անկման ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) առաջացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու թուլացման հետեւանքով: Ապրիլից արտարժույթի փոխարժեքի գործոնին կավելանա համավարակի հետեւանքների ազդեցությունը: Չէ որ մեր սեզոնային աշխատանքային միգրանտների մեծ մասն դեպի հյուսիս է գնում գարնանը, երբ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեզոնային միգրանտները հիմնականում աշխատում են այս ոլորտում: Երկրորդ տեղում առեւտուրն է, որի համար սեզոնայնությունն այնքան էլ արտահայտված չէ, որքան շինարարության մեջ:

Ռուսաստանը միշտ ժամանակավոր աշխատանքի մեծ հնարավորություններ է տվել, որոնցից եւ օգտվում են տասնյակ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչներ Հայաստանում: Տարիներ առաջ Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի մասը գալիս էր հենց այս երկրից:

Ստորեւ ներկայացված պատկերում Ռուսաստանից եւ այլ երկրներից դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներն են 2014 եւ 2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարիների ընթացքում դոլարը 2 անգամ թանկացել է ռուբլու նկատմամբ (ՀՀ-ում նույն ժամանակահատվածում ռուբլին 1.6 անգամ էր թուլացել դրամի նկատմամբ, այնպես որ ռուբլով փոխանցումներ ստացողները նույնպես վնաս են կրել): Փոխանցումների համար ռեկորդային 2014 թվականից Ռուսաստանում դոլարը թանկացել է, իսկ դրամային փոխանցումների ներհոսքը (դոլարային արտահայտությամբ) մի քանի անգամ կրճատվել է: Սա իր հերթին Ռուսաստանից փոխանցումներ ստացողների եկամտի կրճատման է հանգեցրել: Հարց է ծագում՝ Հայաստանի բնակչության ո՞ր խմբերն են առավել շատ տուժել դրանից:

Ահա տեղեկություն ՀՀ կենտրոնական բանկի հին ուսումնասիրությունից, որն արդիական է նաեւ այսօր: Այդպես, ԱՄՆ-ից փոխանցումների ավելի քան 70 տոկոսը բաժին էր ընկնում Հայաստանի մայրաքաղաքին: Իսկ ահա Ռուսաստանի մասով պատկերը ճիշտ հակառակն է. այս երկրից փոխանցումների ավելի քան 80 տոկոսը ստացել են մարզերի ընտանիքները: Այս տեղեկատվությունը կարող ենք պարզել հայտնի փաստով. Ռուսաստանում սեզոնային շինարարական բրիգադները հիմնականում ձեւավորվում են մեր գյուղերում:

Նշենք,, որ փոխանցումների գումարներն ամենեւին էլ ֆանտաստիկ չեն: Ըստ Ռուսաստանի պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի ֆիզիկական անձանց դրամական փոխանցման միջին չափը 270 դոլար է կազմել: Այստեղ մեկ կարեւոր հանգամանք հաշվի առնենք. այս ցուցանիշը ներառում է նաեւ կոմերցիոն բնույթի փոխանցումները, որոնք մեծացնում են միջին ցուցանիշի ծավալը: Ուստի Ռուսաստանից մեր խոպանչիներից Հայաստանում իրենց ընտանիքներին ամսական ֆինանսական աջակցությունը 270 դոլարից ավելի քիչ կլինի: Բայց ֆերմերների համար՝ տնտեսությունը վարելուց ստացած իրենց ցածր եկամուտով, այս դեպքում եւս դա փոքր գումար չէ: