Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վարչապետը կատարում է տարրական հանցագործություն՝ հանուն իր պոպուլիզմի. Հրանտ Բագրատյան

Հայաստանում արտակարգ դրություն է, որն իրենից արտակարգ անառակ քաոս է ներկայացնում. արտակարգ դրությունն այժմ վերաբերում է սոսկ քաղաքական հավաքներին ու միտինգներին: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել է նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանում երրորդ անգամ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգմամբ խախտվել է Սահմանադրությունը.

«Սահմանադրության 120-րդ հոդվածն ասում է, որ արտակարգ դրություն կարելի է մտցնել, իսկ արտակարգ դրության մասին օրենքն ասում է՝ հանրապետությունով մեկ, բայց ոչ ավելի, քան 30 օր Ես ուզում եմ խստությունները լինեն իրականության մեջ, գործողությունների մեջ: Թե չէ այնպես է ստացվել, որ Հայաստանում ԱԴ է, որն արտակարգ անառակ քաոս է իրենից ներկայացնում։ Ըստ իս՝ ԱԴ-ն ներկայումս վերաբերում է սոսկ քաղաքական հավաքներին ու միտինգներին», ասել է Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետն ասել է, թե կառավարությունը հիմա անում է այն, ինչ ինքը սկզբից էլ առաջարկում էր անել.

«Ես ասում էի, որ նախեւառաջ պետք է փոխհատուցել մարդկանց եկամուտների կորուստները, այլ ոչ թե գազի վարձը, հոսանքի վարձը, այո, նման փոփոխություն նկատվում է։ Այսինքն՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամ կորցնելուց, վատնելուց հետո կառավարությունը հիմա որոշել է եկամուտները փոխհատուցել, օրինակ, օժանդակության 18-րդ փաթեթը: Մինչ այդ՝ այս կամ այն ծախսը փոխհատուցելը, այս կամ այն ընկերությանը արտոնություններ տալը եւ այլն, էս բոլորը հիմարությունների ոլորտից են»։

Բագրատյանը հիշեցրել է, որ վարչապետը երեկ նաեւ վարկերի, վարկային տոկոսների փոխհատուցումից է խոսել։

«Սա եւս վկայում է այն մասին, որ վարչապետը պատկերացում անգամ չունի՝ ինչպես պետք է կառավարել համաճարակը։ Նա ուղն ու ծուծով պոպուլիստ է։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ, նախ, բանկերի վարկերը ներելը կառավարության գործը չէ։ Եթե կառավարությունն ուզում էր այստեղ փոփոխություն մտցնել, նա կարող էր Աժ-ում օրենք ընդունել՝ պարտադրելով Կենտրոնական բանկին, որ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել, բայց ԱԴ պատճառով իրենց արտադրությունը փակվել է, ապա վարկային տոկոսի ռիսկը մասամբ կիսվի տվյալ բանկի հետ, որից վերցվել է այդ վարկը։ Երկու-երեք ամսվա փոքրիկ զեղչի մասին է խոսքը։ Իսկ, ընդհանրապես, երբ որ վարչապետն ասում է՝ ես էս վարկերը փակել կտամ, դա պոպուլիստական ալեգորիա է», ասել է նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանը հարց է բարձրացնում՝ բյուջեից տոկոսն ինչո՞ւ է կառավարությունը փոխհատուցում, երբ որ նույն ընկերությանը վարկ է տալիս, եթե տուժել է կորոնավիրուսից։

«Վարչապետը պետք է իմանա, որ եթե այդ ծախսերը փակվում են բյուջեից, ապա դրանք պետք է հաստատվեն Ազգային ժողովի կողմից։ Նա պարզապես կատարում է տարրական հանցագործություն՝ հանուն իր պոպուլիզմի»:

Երկրում, Բագրատյանի բնորոշմամբ, խայտառակ վիճակ է.

«Մեզ շրջապատող բոլոր երկրներում՝ ոչ միայն Վրաստանում եւ Ադրբեջանում, այլ նաեւ Թուրքիայում եւ Իրանում ամեն օր բուժվածների թիվը զգալիորեն գերազանցում է հիվանդացածներին։ 2020-ի մարտի 16-ից ի վեր, երբ ԱԴ է մտցվել, ՀՀ-ում հիվանդների թիվն ավելացել է 150 անգամ։ Հայաստանում նոր պիկ է սկսվել պարետ Ավինյանի հանցավոր անգործության արդյունքում։ Իսկ առողջապահության նախարարն էլ հայտարարում է, որ եւս հինգ տարի կարող է տեւել այս իրավիճակը: Աշխարհում չգիտեն, բայց այդ մարդը գիտի: Ես ուղղակի ամաչում եմ, որ էդ կարգի մարդը մեր առողջապահության նախարարն է, որ նման հոգնած պեսիմիզմ ու հոռետեսություն է հաղորդում մեզ։ Քանի նա առողջապահության նախարար է, մենք այս համաճարակից դուրս չենք գա։ Իր, պարետ Ավինյանի, ինչպես նաեւ Փաշինյանի մեղքով է, որ հանրապետությունն այսօր գտնվում է այնպիսի վարակի մեջ, որն արդեն համեմատելի է մեր ազգի պատմական ողբերգությունների հետ։ Վաղը, մյուս օրը Վրաստանը մի երկու շաբաթից լրիվ կմաքրի երկիրը, Ադրբեջանը՝ մի երեք-չորս շաբաթից, Իրանը մի ամսից լրիվ մաքուր դուրս կգա, եւ այդ երկրները չեն ուզենա վարակված ու «կեղտոտ» Հայաստանի հետ շփվել»: