Եթե վարակակիր է, սակայն ախտանիշներ չունի եւ տուն է ուղարկվելու, նրան տեղորոշման համակարգով վերահսկելու են. նախարար
Մենք ունեինք մոտ 2400 մեկուսացված քաղաքացի, այս պահին մեկուսացված քաղաքացիները 934-ն են. այդ թիվը այս պահին եղած քաղաքացիների թիվն է, որովհետեւ ընդհանուր մեկուսացվածների թիվը մեծ է 7000-ից։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։
Հարցին՝ եթե քաղաքացին վարակակիր է, սակայն ախտանիշներ չունի եւ տուն է ուղարկվելու, արդյոք իրեն տեղորոշման համակարգով վերահսկե՞լու են, Թորոսյանն պատասխանեց. «Այո, մենք անցնելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ թե կոնտակտավոր անձանց համար, կամ Հայաստան ժամանած նոր քաղաքացիների, եւ թե այն քաղաքացիների, որոնք ունեն վարակի հաստատում, բայց չունեն սիմպտոմ։ Տեղորոշման համակարգից զատ նաեւ ձեւավորվել են 119 շրջիկ խմբեր՝ բժշկից, ոստիկանից եւ ԱԻՆ աշխատակցից, որոնք նաեւ տնային այցեր են իրականացնելու, որպեսզի հսկեն կանոնների պահպանումը»։
Հարցին՝ եթե վարակակիրը կամ կոնտակտավորը բազմանդամ ընտանիքից է եւ չի կարող մեկուսանալ, այդ դեպքում ի՞նչ մեխանիզմներ կան, նախարարն ասաց. «Դեպքերը կարող են տարբեր լինել, սակայն մոտեցումները պետք է բոլորի համար ունիվերսալ լինել, քանի որ մենք չենք կարող մեկուսացվածներին հավերժ հյուրանոցներում պահել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար