Տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները՝ գուցե վարակակիրներին գտնելու քաղաքականություն էլ չվարենք. Թորոսյան
Տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները՝ գուցե այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։
Հարցին՝ այսօրվա պատկերով կանխատեսելի վարակակիրների վատագույն սցենարը ի՞նչ թիվ կարող է լինել, նախարարը պատասխանեց. «Դա շատ անշնորհակալ գործ է ցանկացած երկրի համար։ Բազմիցս հրապարակել եմ նման թվեր, թե, օրինակ՝ վատագույն սցենարը որը կարող է լինել, օրինակ՝ 500 հազար վարակակրով։ Բայց որքան էլ շատանում է մեր վարակակիրների թիվը, մենք նման թվեր դժվար թե ունենանք։ Ավելին, տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները, գուցե այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարենք»։
Թորոսյանը պատմեց, որ իրեն շատ հարազատ մարդկանցից մեկը Մոսկվայում ունի թոքաբորբ, որը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կորոնավիրուսով, սակայն նրան ոչ վերջում, եւ ոչ էլ սկզբում թեստավորում չեն արել. «Նրան նշանակել են դեղորայքային բուժում, քանի որ շատ վատ սիմպտոմներ չունի։ Եվ դա չէր էլ հաշվարկվելու որպես կորոնավիրուսի դեպք։ Մենք աստիճաբանար կգնանք այդ մոտեցմանը՝ պահելով թեստավորման ծավալները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար