Նարեկ Մալյանը Ոստիկանության 6-րդ վարչությունում է (ուղիղ)
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանին հրավիրվել են Ոստիկանության 6-րդ վարչություն: Նա այս պահին այնտեղ է գտնվում։
«Ոստիկանություն այցելելուս պատճառն այն է, որ հայտարարել եմ՝ Ցեղասպանության զոհերի արյունը վաճառողներին «մերումանուկ» չեմ խնայելու, ինչից հետո սորոսական Հրանուշ Խառատյանը, սորոսական Հարություն Մարությանը և նրա դուստր Արփենիկ Մարությանը, իրենց կյանքի նկատմամբ վտանգ զգալով, դիմել են իրավապահներին»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր Մալյանը։
Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք չեն խուսափել ոստիկանություն ներկայանալուց եւ պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին:
Մալյանը նշեց, որ «մերումանուկ» անելու մասին արտահայտությունը դիտմամբ չի բացատրել, որպեսզի ոստիկանությունը քննություն անցկացնի. «Ինձ համար շատ ծանր է պայքարել մի ամբողջական ընտանիքի դեմ, եւ ըստ էության ոչ թե իրենց ժամանակ տվեցի, այլ ինձ ժամանակ տվեցի, որ ազատվեմ էդ բարեսրտության զգացողությունից, որպեսզի իրենք կարողանան ներողություն խնդրել, բայց իրենք փոխանակ իմ ընձեռած հնարավորությունից օգտվելու փոխարեն, ավելի ագրեսիվ արձագանքեցին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար