«Ընդամենը հոգնած եմ». Վարագ Սիսեռյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կվերադառնա՞ք կառավարություն, գրվեց, որ արձակուրդից հետ չեք գալու՝ հարցրինք փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ «Ո՞վ է նման բան ասում, որ չեմ վերադառնա, ես արձակուրդում եմ»:
Հայաստանյան մշակույթում է այդպես՝ արձակուրդ են գնում ու էլ չեն վերադառնում։ «Այնտեղից, որտեղից ես եկել եմ, նման մշակույթ չկա, եթե պետք է դուրս գան, դուրս են գալիս. ես արձակուրդ եմ գնացել` ընդամենը, հոգնած եմ»: Ինչի՞ց եք հոգնել։ «Ամեն աշխատանք իր ծանրաբեռնվածությունն ունի»:
Դուռը «շխկալու» արդյունքում Ձեզ այլ սենյակ տեղափոխեցին, ասել էիք, որ գոհ եք։ Ավինյանն էլ չէր ընդունել աշխատանքից դուրս գալու Ձեր դիմումը, արձակուրդ գնալը նոր «զարգացո՞ւմ» է՝ որոշեցիք այս ճանապարհո՞վ հարցը կարգավորել, տեղեկություններ կան, որ վերջերս քիչ թե շատ նորմալացել են հարաբերությունները Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, այդպե՞ս է։ «Ես միշտ ասել եմ` երկրորդ եւ երրորդ անձերի փոխհարաբերությունները չեմ մեկնաբանում»:
Լավ, ասում են՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում տարաձայնությունները շատ են եւ Դուք, որ ՔՊ հիմնադիր անդամ եք, այնուամենայնիվ, ազատվելու եք աշխատանքից։ «Չկա նման բան»: Մեր մյուս հարցերին նա չցանկացավ պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար